Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի նոր խմբագրությունը։
Ծրագիրը նախատեսում է 172 միջպետական ստանդարտների մշակում, որոնցից 164-ը՝ ՄԷՀ ստանդարտների հիման վրա, 3-ը՝ EN ստանդարտների հիման վրա, 1-ը՝ Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտի հիման վրա, 4-ը՝ Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտների հիման վրա:
Ծրագիրը նախատեսում է նաև 46 միջպետական ստանդարտի փոփոխություններ և 3 միջպետական ստանդարտի վերանայում։
Ծրագիրը պատրաստվել է ԵԱՏՄ պետությունների առաջարկություններին համապատասխան՝ հաշվի առնելով Հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 295 որոշմամբ հաստատված ծրագրի գործող խմբագրության իրականացումը Հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի № 71 խմբագրությամբ):