Նորություններ

26.12.2024

Հավանություն է տրվել ԵԱՏՄ մասին պայմանագրում ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման մեխանիզմների կատարելագործման մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը

Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ մասին պայմանագրում հետաքննություն անցկացնելիս և հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման կամ չկիրառման մասին որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը:

«Արձանագրության հիմնական նպատակն է պաշտպանական միջոցների կիրառման մասին որոշումների նախապատրաստման մոտեցումների կատարելագործումը, որոնք թույլ են տալիս հաշվի առնել գործընթացի բոլոր մասնակիցների շահերը, ընդունել կշռված և օպերատիվ որոշումներ՝ միաժամանակ ապահովելով առավելագույն ճկունություն», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:

Այսպես, միջոցի կիրառման վերաբերյալ Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը պետք է համապատասխանի հավասարակշռության սկզբունքին, որն ուղղված է արտադրողների պաշտպանության ապահովման ընթացքում ԵԱՏՄ առանձին երկրների համար հիմնավորված ռիսկերի բացառմանը։

Միության արտադրողները ստանում են տարաձայնությունների կարգավորման ավելի հստակ ընթացակարգ անդամ պետության կողմից պաշտպանական միջոցի նկատմամբ վետոյի իրավունքի կիրառման դեպքում: Մասնավորապես, փոխզիջումային լուծման որոնումն ավելի օպերատիվորեն կկազմակերպվի, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել նրանց համար բացասական հետևանքները մինչև պաշտպանական միջոցի ուժի մեջ մտնելը։ Անհրաժեշտության դեպքում կներգրավվի ԵԱՏՄ դատարանը, որի եզրահանգումները հաշվի կառնվեն միջոցի կիրառման մասին վերջնական որոշման մեջ։

Հետաքննության օբյեկտ հանդիսացող ապրանքի սպառողների համար նախատեսված են լրացուցիչ երաշխիքներ. եթե դա պահանջում է շուկայական իրավիճակը, պաշտպանական միջոցի ներդրմանը զուգահեռ ընդունվելու են արտադրողներին տրվելու են սպառողների նկատմամբ խտրականությունը, ապրանքի մատչելիության հետ կապված խնդիրները, գների չհիմնավորված աճը կանխելու հանձնարարականներ։

Եվս մեկ նորամուծություն՝ ԵՏՀ Կոլեգիայի «բացասական որոշման» մասին նորմեր. եթե Կոլեգիայի անդամները առարկում են առաջարկվող պաշտպանական միջոցի դեմ, ապա բիզնեսը հնարավորություն կունենա ծանոթանալու նման որոշման հիմքում դրված փաստարկներին և անհրաժեշտության դեպքում գործի ելքը վիճարկել ԵԱՏՄ դատարանում։

«Փոփոխությունների փաթեթը ներառել է նաև անդամ պետությունների տուժած արտադրողների համար նույնիսկ այն դեպքերում պաշտպանության իրավունք ապահովող դրույթներ, երբ գնագցող կամ սուբսիդավորվող ներմուծումը չի սպառնում ամբողջ Միությանը: Մշակվել է վարչարարության ընթացակարգ, որը թույլ կտա ներդնել միջոցը միայն այն ապրանքների նկատմամբ, որոնք նախատեսված են ԵԱՏՄ առանձին երկրների տարածքում (առանձին շուկայում) սպառման համար, ինչը կնվազեցնի մյուս անդամ պետությունների բիզնեսի համար բացասական հետևանքների ի հայտ գալու հավանականությունը», — եզրափակել է Անդրեյ Սլեպնևը։