Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է «Եվրասիական ինտեգրման 10 տարին» ժողովածուն, որը նվիրված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման տասնամյակին, որը ներառում է տեղեկատվություն Եվրասիական տնտեսական միության հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերաբերյալ։
Արդյունաբերական արտադրությունը Միությունում աճել է 20%-ով։ Համեմատության համար նշենք, որ Եվրամիությունում արդյունաբերական արտադրությունը 2012-2021 թվականներին աճել է 10%-ով, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ)՝ 8,5%-ով։ Վերջին 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում աճել է նաև մշտական բնակչության թվաքանակը, այդ թվում՝ աշխատուժի թվաքանակը, գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը, տրանսպորտի բոլոր տեսակներով բեռնափոխադրումների շրջանառությունը և ապրանքների փոխադարձ առևտուրը։ 2021 թվականին ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը կազմել է 4,9%, ինչը զգալիորեն ցածր է եվրոպական համանման ցուցանիշից (7%) և ցածր է գործազրկության միջին համաշխարհային մակարդակից (6,2%)։
Նաև հրատարակվել է 5 տարվա առանցքային վիճակագրությամբ գրպանի ժողովածուն։ Ժողովածուում ներկայացված է ԵԱՏՄ տարածքի մակերեսի, բնակչության թվաքանակի, աշխատավարձերի, ԵԱՏՄ ՀՆԱ-ի, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության մասին տեղեկատվությունը, ինչպես նաև անդամ պետությունների պրոֆիլները վերջին հնգամյակի սոցիալ-տնտեսական զարգացումը բնութագրող հիմնական ցուցանիշներով։
Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված էվիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրական հրապարակումներ» բաժնում: