Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչությունը հրապարակել է Եվրասիական տնտեսական միության Վիճակագրական տարեգիրքը:
Տարեգրքում ներկայացված են 2018-2022 թվականներն ԵԱՏՄ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական արդյունքների տվյալները, այդ թվում՝ բնակչության, վերջինիս զբաղվածության, կենսամակարդակի, կրթության, գների, համախառն ներքին արդյունքի, արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության, ներդրումների, շինարարության, տրանսպորտի ու կապի, սպառողական շուկայի, ֆինանսական շուկայի սուբյեկտների, վճարային, հաշվեկշռի, պետական ֆինանսների և դրամավարկային համակարգի մասին:
2018-2023 թվականների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները, բացի ԱՄՆ դոլարից, հաշվարկվում են ԵԱՏՄ պետությունների արժույթներով։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ Վիճակագրության վարչության կայքէջի «Վիճակագրական հրապարակումներ» բաժնում: