Նորություններ

09.03.2023

ԵԱՏՄ երկրների հավատարմագրման մարմիններն ակտիվացնում են փոխգործակցությունը՝ շուկայում համապատասխանության գնահատման մասին չհիմնավորված տրամադրված փաստաթղթերը հայտնաբերելու համար

Հավատարմագրման զարգացման բնագավառում ԵԱՏՄ փաստաթղթերի նախագծերը, որոնք պատրաստվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից համատեղ, համաձայնեցված են միութենական երկրների Հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի կողմից ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի մասնակցությամբ կայացած նիստում։


Բացի այդ, նիստի ընթացքում քննարկվել են շուկայում շրջանառվող համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սահմանված ընթացակարգերի խախտմամբ անհիմն տրված հայտարարագրերի, հավաստագրերի, արտադրանքի փորձարկման արձանագրությունների հայտնաբերման հետ կապված մի շարք հարցեր:

«Հավատարմագրման մարմինների և հսկիչ մարմինների արդյունավետ փոխգործակցությունը շուկայում համապատասխանության գնահատման մասին անհիմն տրամադրված փաստաթղթերով արտադրանքի շրջանառման հայտնաբերման հարցում, Միությունում նման փաստաթղթեր տրամադրող անբարեխիղճ տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կանխելու արդյունավետ գործիքի ստեղծումը պետք է դառնան ոչ անվտանգ ապրանքներից Միության բնակչության պաշտպանության ապահովման համակարգային մեխանիզմ»,- նշել է Վիկտոր Նազարենկոն։
Ղեկավարների խորհուրդը հաստատել է ԵՏՀ նախարարի կողմից հնչեցրած թեմայի արդիականությունը՝ նախանշելով երկու ուղղությամբ՝ հավատարմագրման մարմինների կողմից միմյանց միջև, ինչպես նաև հսկիչ մարմինների հետ

փոխգործակցության աշխատանքներն ակտիվացնելու հստակ միջոցները: Ընդ որում, ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հիմք ընդունելով 2022 թվականի հսկիչ միջոցառումների արդյունքների նյութերը, որպես պիլոտային նախագիծ
առաջիկա ամիսներին Ղեկավարների խորհրդի հարթակում մշակել գործողությունների համապատասխան ալգորիթմ:

«Ղեկավարների խորհրդի դերը եվրասիական ինտեգրման գործում պետք է անշեղորեն մեծացվի։ Պետությունների ղեկավարների որոշմամբ ձևավորված ԵՏՀ մարմինը կոչված է լուծելու ընդհանուր շուկայի առավել դժվար և հրատապ խնդիրները, որոնք, առաջին հերթին, կապված են շուկայում շրջանառվող արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաև ազգային մոտեցումների և ընթացակարգերի ներդաշնակեցման, Պայմանագրի դրույթների և Միության մարմինների կողմից ընդունված որոշումների իրականացման հիման վրա ԵԱՏՄ-ում հավատարմագրման ոլորտի հետագա զարգացման հետ»,- նախանշել է մոտ հեռանկարում քննարկումների և Խորհրդի կողմից ընդունվող որոշումների զարգացման վեկտորը ԵՏՀ նախարարը:

Հավատարմագրման խորհուրդն այս ազդարարել է ԵԱՏՄ պետությունների հավատարմագրման ազգային մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների կատարման մեկնարկը։ Որպես Միության հավատարմագրման ոլորտի համար այս կարևորագույն գործընթացի սկիզբ, որն իրականացվում է ի կատարումն ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթների՝ կազմակերպական միջոցառումների մասով, նիստի ընթացքում հաստատվել է Ղրղզստանի հավատարմագրման կենտրոնի գնահատող խմբի կազմը։

Խորհուրդը համաձայնեցրել է նաև Միասնական գրանցամատյանում ընդգրկված հավատարմագրված մարմինների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման արդյունքների մասին կողմերին իրազեկելու կարգի նախագիծը, որը նախատեսվում է ներկայացնել ԵՏՀ Կոլեգիայի ընդունմանը ընթացիկ տարվա նիստում։ Ընդ որում, Ղեկավարների խորհուրդն անհրաժեշտ որոշումներ է մշակել «ԵԱՏՄ համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ հավաստագրման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական գրանցամատյանի ձևավորում և վարում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում» № 36 ընդհանուր գործընթացի գործարկումն արագացնելու համար:


Տեղեկանք

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի N 5 որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։