Նորություններ

23.09.2022 (Обновлено: 03.10.2022 14:07)

ԵՏՀ Կոլեգիան կորոշի էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի ճշգրտման լրացման առանձնահատկությունները

Սեպտեմբերի 23-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը նախատեսել է ԵՏՀ Կոլեգիայի կողմից էքսպրես բեռների համար ապրանքների այն հայտարարագրի ճշգրտման լրացման առանձնահատկությունները որոշելու հնարավորությունը, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական միության երկրներում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի իրականացման դեպքում։ 

Նման որոշումը պայմանավորված է ստեղծված իրավակիրառ պրակտիկայով և թույլ կտա փոփոխություններ կատարել էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ նախկինում հայտարարված տեղեկություններում։ Դա կարող է պահանջվել, օրինակ, նախնական մաքսային հայտարարագրման ժամանակ, երբ տեղեկությունները ճշգրտվում են ապրանքների ներմուծումից հետո կամ մաքսային հսկողության արդյունքների հիման վրա: Այսինքն՝ եթե անհամապատասխանություններ հայտնաբերվեն, ապա ծանրոցները ստանալիս հնարավոր կլինի դիմել նախկինում ներկայացված հայտարարագրի փոփոխության համար։

Լուծումը թույլ կտա զարգացնել այս կատեգորիայի ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսային կարգավորման նորմատիվ բազա՝ բիզնեսի ու վերջնական սպառողի համար ավելի հարմար դարձնելով հայտարարագրման մեխանիզմը։

Տեղեկանք

Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական նախագծի (փորձի) անցկացման առանձին հարցերի մասին» № 7 կարգադրության համաձայն՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը (երկարաձգման հնարավորությամբ) Միության անդամ պետություններում իրականացվում է համապատասխան փորձնական նախագիծ (փորձ):

2021 թվականի օգոստոսին Հանձնաժողովն առանցքային փաստաթղթեր է ընդունել արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտում փորձարկումներ կատարելու համար, այդ թվում որոշվել են էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները։