Նորություններ

24.05.2023 (Обновлено: 29.05.2023 17:36)

Անվտանգության նվազագույն պահանջներից՝ մինչև որակի համապարփակ ապահովում

 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման համակարգի զարգացման այսպիսի ռազմավարություն է տեսնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն, որը նախագահում էր «Տեխնիկական կարգավորման և որակի ենթակառուցվածքի ծառայեցումը հասարակությանը և արդյունաբերությանը» թեմատիկ նստաշրջանը 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Ինտեգրումը տնտեսական ոլորտում որոշվում է մեծապես իրավական դաշտի միասնությամբ, որը սահմանում է ապրանքներին ներկայացվող պահանջները և դրանց մուտքը շուկա թույլատրելու կանոնները», — հայտնել է ԵՏՀ նախարարը։

Նստաշրջանի մասնակիցները, որոնք ներկայացնում են ԵԱՏՄ պետությունների տեխնիկական կարգավորման, ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինները, գործարար համայնքները և սպառողների կազմակերպությունները, քննարկել են ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման միասնական համակարգի զարգացման և կատարելագործման հարցերի լայն շրջանակ։

Ոչ անվտանգ արտադրանքի պետական հսկողության ավելացման և համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ոչ իրավաչափ տրամադրման բացառման հարցերը Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության Տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահ Կուանիշ Ելիկբաևի և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության Արդյունաբերական քաղաքականության և տեխնիկական կարգավորման հարցերով ՌԱՁՄ կոմիտեի նախագահ Անդրեյ Լոցմանովի ելույթների հիմնական թեման էին:

«Այսօր շուկայի պաշտպանության երկու հիմնական գործիք կա՝ համապատասխանության գնահատում և պետական հսկողություն։ Եվ եթե մենք ակտիվորեն կատարելագործում ենք առաջին մեխանիզմը, ապա երկրորդը՝ պետական հսկողությունը, ԵԱՏՄ երկրների մեծ մասում ցույց է տալիս ոչ անվտանգ արտադրանքի շրջանառությանը արդյունավետ հակազդեցության իր անկարողությունը, — նշել է Վիկտոր Նազարենկոն, մեկնաբանելով իր գործընկերների ելույթները։ — Ակնհայտ է, որ պետական հսկողության միջոցառումների շեշտը պետք է դրվի անմիջապես արտադրանքի անվտանգությանը, և ոչ միայն փաստաթղթերի ստուգմանը»։

Միևնույն ժամանակ, հենց պետական հսկողության մարմիններից ստացված հավաստի տեղեկատվությունը, որը թույլ է տալիս իրապես գնահատել ԵԱՏՄ-ում ապրանքների շուկայի վիճակը, խիստ կարևոր է միասնական տեխնիկական կարգավորման ոլորտում որոշումներ կայացնելու համար, համոզված է ԵՏՀ նախարարը։

«Ռոսստանդարտի» ղեկավար Անտոն Շալաևն իր ելույթում ուշադրություն է հրավիրել ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման արագացված զարգացման անհրաժեշտության վրա՝ որպես պարտադիր և կամավոր ոլորտի աջակցության և զարգացման գործիքի։ Արտադրանքի որակի և մրցունակության ապահովման նպատակով հայրենական արդյունաբերության կողմից ստանդարտացման պահանջվածության մասին վկայում է այն փաստը, որ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնությունում մշակված ստանդարտների մեծ մասն ապահովում է հենց կամավոր ոլորտը։

Բելառուսի Հանրապետության Պետստանդարտի նախագահի տեղակալ Ելենա Մորգունովան նիստի մասնակիցներին ներկայացրել է Բելառուսի Հանրապետությունում պետական մակարդակով արտադրանքի որակի ապահովման պլանավորման և պետական հսկողության փորձը: Բանախոսը ներկաների ուշադրությունը հրավիրել է ԵԱՏՄ երկրների կողմից միասնական տեխնիկական կարգավորման նպատակների համար միջպետական ստանդարտների մշակման համատեղ ֆինանսավորման հարցի լուծման անհրաժեշտությանը։

«Արտադրանքի որակի հարցերի կարգավորումը պետական մակարդակով հսկայական դեր է կատարում դրա մրցունակության մշտական բարձրացման խթանման գործում: Միևնույն ժամանակ, տեխնիկական կարգավորման համակարգի տարրերը՝ ստանդարտացումը, համապատասխանության գնահատումը, հավատարմագրումը և չափումների միասնության ապահովումը, հիմք են ստեղծում, որը հայրենական արդյունաբերությանը թույլ է տալիս մշակել բեկումնային տեխնիկական լուծումներ և արտադրել որակյալ մրցունակ արտադրանք», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:

Չափումների միասնության ապահովման ոլորտում համագործակցության կարևորության մասին և ԵԱՏՄ-ում Մարմինների ղեկավարների խորհրդի ստեղծմանը կողմ է արտահայտվել Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր Ստանդարտացման և չափագիտության կենտրոնի տնօրեն Բոլոտբեկ Նուրմատովը: Նշելով, որ Միությունում արդեն մի քանի տարի գործող ստանդարտացման և հավատարմագրման մարմինների ղեկավարների նույնանման խորհուրդների աշխատանքի փորձը ցույց է տալիս նման հարթակների արդյունավետությունը արդիական խնդիրների համատեղ լուծման համար։

Նստաշրջանի մասնակիցները միաձայն կարծիք են հայտնել ԵԱՏՄ շրջանակներում համակարգման ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ ինչպես ստանդարտացման ոլորտում՝ աստիճանաբար անցնելով ԵԱՏՄ շրջանակներում այս ոլորտում համաձայնեցված քաղաքականությանը, այնպես էլ արտադրանքի որակի ապահովման բնագավառում:

Միությունում որակի ենթակառուցվածքի բոլոր տարրերի արդյունավետ գործունեությունը` սկսած ընդհանուր առմամբ Միության մակարդակով միասնական տեխնիկական պահանջների սահմանման ընթացակարգերից մինչև համապատասխանության գնահատման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, պետական հսկողության մարմինների աշխատանքը, անվտանգ արտադրանքի շուկայի և սպառողների վստահության ապահովման գրավականն է։ Սրան, իր հերթին, ուղղված է ԵԱՏՄ-ում արտադրանքի որակի ապահովման միասնական համակարգի ստեղծման հայեցակարգը, որը մշակվում է Հանձնաժողովի հովանու ներքո և լայնորեն քննարկվում Միության մասնագիտական համայնքի կողմից։ Դրա ընդունման և իրականացման անհրաժեշտությունը նիստի մասնակիցների կողմից ճանաչվել է կարևոր հեռանկարային խնդիր։