Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի առաջարկով հետաձգել է Եվրասիական տնտեսական միության «Էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը մինչև 2028 թվականի սեպտեմբերի 1-ը:
Սա թույլ կտա արդիականացնել փաստաթղթի մի շարք պահանջներ փոփոխությունների շրջանակներում, որոնք նախապատրաստվում են ԵԱՏՄ տեխկանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխությունների կատարման պլանին համապատասխան, և ավարտին հասցնել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ երկրորդ մակարդակի ակտերի՝ ստանդարտների ցանկի և էներգասպառող սարքերի էներգետիկ արդյունավետության պիտակների մշակումը և ընդունումը: