Իրավաբանական անձանց ազգային արժույթով 2024 թվականի առաջին եռամսյակում տրամադրված վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում աճել է 5%-ով, Բելառուսում՝ 30%-ով, Ղազախստանում՝ 29%-ով, Ղրղզստանում՝ 25%-ով և Ռուսաստանում՝ 22%-ով։
Արտարժույթով վարկավորման ծավալների զգալի աճ է գրանցվել Ղրղզստանում՝ 2.3 անգամ, Հայաստանում՝ նվազում 12%-ով։
2024 թվականի հունիսի սկզբին վարկավորման արժեքի նվազում է գրանցվել Հայաստանում՝ 8.25% (-0.25 տոկոսային կետ), Ղազախստանում՝ 14.50% (- 0.25 տ.կ.) և Ղրղզստանում՝ 9.00% (-4.00 տ.կ.)։ Բելառուսի և Ռուսաստանի ազգային (կենտրոնական) բանկերը տոկոսադրույքները պահպանել են համապատասխանաբար 9.50% և 16.00% մակարդակում։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջում՝ «Ֆինանսական վիճակագրություն» բաժնում։