Նորություններ

07.11.2024

ԵՏՀ կոլեգիայի որոշումների հիման վրա կատարողական վարույթներ են հարուցվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունից (ԴԿԴԾ), ըստ որի՝ Ռուսաստանի ԴԿԴԾ Չելյաբինսկի մարզի գլխավոր վարչության Մագնիտոգորսկի Օրջոնիկիձեի դատական կարգադրիչների շրջանային բաժնում հարուցել է № 315086/24/74059-ԻՊ կատարողական վարույթ ընդդեմ «Մագնիտոգորսկի քիմիական ռեագենտների գործարան» (ՄՔՌԳ) ՍՊԸ և № 315088/24/74059-ԻՊ կատարողական վարույթ ընդդեմ նրա գլխավոր տնօրենի (Հանձնաժողովի կողմից նշանակված տուգանքների հարկադիր գանձման նպատակով):

Հիշեցնենք, որ ԵՏՀ Կոլեգիան 2024 թվականի մարտի 19-ին ընդունել է «Տեղեկություններ (տեղեկատվություն) չտրամադրելու համար տուգանք նշանակելու մասին» № 24 որոշումը։ «ՄՔՌԳ» ՍՊԸ և նրա գլխավոր տնօրենի գործողությունները, որոնք արտահայտվել են Հանձնաժողովի պահանջով տեղեկատվություն չտրամադրելով, ճանաչվել են Եվրասիական տնտեսական միության օրենսդրության համապատասխան Արձանագրության 13-րդ կետի դրույթների խախտում, որի համար պատասխանատվությունը նախատեսված է այդ փաստաթղթի 16-րդ կետի 5-րդ ենթակետով:

Բացի այդ, Հանձնաժողովը տեղեկատվություն է ստացել Դատական կարգադրիչների դաշնային ծառայությունից Ռուսաստանի ԴԿԴԾ Սվերդլովսկի մարզի գլխավոր վարչության Տուրինի դատական կարգադրիչների շրջանային բաժանմունքում ընդդեմ «Տուրինի թաղանթանյութաթղթային գործարան» ԲԸ և «ՏՈՒՐԱ» կառավարող ընկերություն» ՍՊԸ ղեկավարի № 166403/24/66057-ԻՊ կատարողական վարույթ հարուցելու մասին: Նույնանման հաղորդագրություն է ստացվել Ռուսաստանի ԴԿԴԾ Պերմի երկրամասի գլխավոր վարչության Պերմի Ձերժինսկի շրջանի դատական կարգադրիչների բաժնից. հարուցվել է № 270391/24/59050-ԻՊ կատարողական վարույթ ընդդեմ «ՏՈՒՐԱ» ԿԸ» ՍՊԸ-ի (երկու դեպքում էլ՝ նաև Հանձնաժողովի կողմից նշանակված տուգանքների հարկադիր գանձման նպատակով):

Այս առնչությամբ հարկ է հիշեցնել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Հանձնաժողովի կոլեգիան «Տեղեկություններ (տեղեկատվություն) չտրամադրելու համար տուգանային պատժամիջոցներ նշանակելու մասին» № 142 որոշմամբ «Տուրինի ԹԹԳ» ՍՊԸ, «ՏՈՒՐԱ» ԿԸ» ՍՊԸ և վերջինիս ղեկավարի գործողությունները ճանաչել է Միության օրենսդրության նույն նորմերի խախտում: