Սեպտեմբերի 25-ին Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրենի տեղակալ Գրիգոր Օհանյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային կարգավորման խորհրդատվական կոմիտեին առընթեր մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստը:
Փորձագետները քննարկել են ապրանքների հայտարարագրում փոփոխություններ կատարելու հետ կապված հարցեր, որոնք ուղղված են մաքսային մարմնի և արտաքին տնտեսական գործունեության մասնակցի փոխգործակցության ընթացքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գերակայությանը, ինչպես նաև թղթային կրիչով փաստաթղթերը նվազագույնի հասցնելուն:
Ապրանքների հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունների մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու կարգը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի N 289 որոշմամբ։