Նորություններ

01.01.2025

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել Ամանորը

Թանկագի՜ն ընկերներ։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորը:

Անցած տարին կարևոր նշաձող էր մեր ինտեգրացիոն միավորման կայացման պատմության մեջ։ Մենք նշեցինք Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակը։

Այս, ըստ էության, կարճ ժամանակում մենք զգալի առաջընթաց ենք գրանցել մեր միավորման երկրների քաղաքացիների համար կյանքի և աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում։ Եվրասիական տնտեսական միությունում հարմար է աշխատել ու զարգանալ։ Սա, թերևս, ինտեգրման գլխավոր ձեռքբերումն է։

Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Առջևում նոր նպատակներ ունենք:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և բարեկեցություն: Բարեկեցություն մեր երկրների ժողովուրդներին:

Շնորհավո՜ր 2025 թվականը։

Հարգանքով,

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաև