20 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «Կարող է ստեղծվել շուկայական ֆիսկալ համակարգ՝ կլիմայական նախագծերի արդյունքների հաշվառման միջոցով ածխածնային հետքի փոխհատուցման սկզբունքով» Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը «Միջազգային առևտուր և կլիմայական կարգավորում. լուծումներ ԲՐԻԿՍ-ի, ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱԽՏՀ-ի համար առանց խոչընդոտների» թեմայով նստաշրջանում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի-2025-ի շրջանակներում: «Համակարգը կարող էր հիմնված լինել ածխածնային հետքի հաստատման և փոխհատուցման վրա, ինչը ենթադրում է գերարդյունաբերականացված տնտեսությունների համար ծախսերի ավելացում և նման ծախսերի նվազում զարգացող երկրների համար, որտեղ առկա են կլիմայական նախագծերի իրականացման մեծ հնարավորություններ», — պարզաբանել է ԵՏՀ նախարարը: Ինչպես նշել է Անդրեյ Սլեպնևը, որպեսզի կլիմայական ոլորտի ազգային կարգավորումն առևտրային խոչընդոտ չդառնա, պահանջվում է մեծ միջազգային համակարգում: ԵԱՏՄ-ի դեպքում անհրաժեշտ միջոցները նախատեսված են «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրում: Դրանց շնորհիվ կլիմայական օրակարգը պետք է դառնա տնտեսական զարգացման խթան, ոչ թե արգելակ: ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև «Էներգետիկ հատվածի կապիտալ. զարգացող երկրների համար արդյունավետ լուծումների որոնում» թեմայով նստաշրջանին, որտեղ ընդգծել է, որ միայն կանաչ նախագծերում, զրոյական զտաքաշով արտանետումների նախագծերում և տարանցիկ/անցումային տեխնոլոգիայում ներդրումների խելամիտ համակցությունը կարող է ձևավորել խելամիտ մոտեցում՝ ապահովելով ինչպես տեխնոլոգիական փոխակերպումը, այնպես էլ տնտեսական աճի արժանի տեմպերը: Համաժողովի շրջանակներում Անդրեյ Սլեպնևը Թունիսի Հանրապետության տնտեսության և պլանավորման նախարար Սամիր Աբդելհաֆիդի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը: Հիշեցնենք, 2025 թվականի հունվարին կողմերը ձևավորել են Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման նպատակահարմարությունն ուսումնասիրելու հարցերով համատեղ հետազոտական խումբ: Բացի այդ, ԵՏՀ առևտրի բլոկի ղեկավարը հանդիպումներ է ունեցել «Օզոն Հոլդինդի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիմի և «Wildberries» հիմնադիր Տատյանա Կիմի հետ, որոնց ընթացքում անդրադարձել են ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի կարգավորման, ինչպես նաև մարկետփլեյսերի՝ նոր հեռանկարային արտասահմանյան շուկաներ հնարավոր մուտքի թեմաներին:
20 հունիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը ձգտում է լավագույն պայմանները ստեղծել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման համար» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հունիսի 20-ին մասնակցել է Պետերբուրգի 28-րդ միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Հանձնաժողովի կոլեգիայի ղեկավարը նաև ելույթ է ունեցել «ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի սիներգիան՝ որպես պատասխան ժամանակակից աշխարհի մարտահրավերներին» թեմայով նստաշրջանին: Իր զեկույցում Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ իրական հատվածը կարևոր դերակատարում ունի Եվրասիական տնտեսական միության յուրաքանչյուր երկրի տնտեսությունում՝ ապահովելով ապրանքների և ծառայությունների արտադրությունը, բնակչության զբաղվածությունը և կայուն զարգացման հիմքը: «2024 թվականին Միությունում արդյունաբերական արտադրության ծավալներն ավելացել են 4.5%-ով: ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ մատակարարումներն աճել են 8.1%-ով, հիմնական կապիտալում ներդրումները՝ 7.5%-ով», — հայտնել է Բակիտժան Սագինտաևը: ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի առաջընթաց զարգացման համար սահմանվել են Մինչև 2030 թվականը արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: «Շեշտը գլխավորապես դրվում է ձեռնարկությունների կոոպերացիոն շփումների զարգացմանը, այդ թվում՝ համատեղ գիտատար արտադրությունների տեղայնացման միջոցով», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը: Ամփոփելով՝ Բակիտժան Սագինտաևը մի շարք խնդիրներ է նշել, որոնց լուծումը կնպաստի Միության երկրների տնտեսությունների իրական հատվածի զարգացման և փոխադարձ ու արտաքին առևտրի ծավալների ավելացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Միության դինամիկ զարգացման ապահովման ջանքերի հիմքում, ինչպես ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը, դրված են եվրասիական ինտեգրացիոն միավորման յուրաքանչյուր մասնակից երկրի գերակայությունները: Դրանք են տնտեսության աճը, աշխատատեղերի ստեղծումը, ներդրումների ներգրավումը, տեխնոլոգիական զարգացումը, միջազգային շուկաներում ԵԱՏՄ երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը:
20 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Եվրասիական տեխնոլոգիական հարթակներն ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը ելույթ է ունեցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Փարոս գործարաններ. առաջավոր լուծումներ ԵԱՏՄ արդյունաբերության համար» պանելային նստաշրջանում: Միջոցառումը նվիրված էր Եվրասիական տնտեսական միությունում բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանը: Մասնակիցները քննարկել են նորարարական նախագծերի իրականացումը, արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի հիման վրա նոր ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև տարածաշրջանում տեխնոլոգիական զարգացման հեռանկարները: Եվրասիական տնտեսական միությունում տեխնոլոգիաների զարգացման խնդրի իրականացման նպատակով ստեղծվել են Միության երկրների տեխնոլոգիական և նորարարական գործունեության համակարգման գործիքները՝ եվրասիական տնտեսական հարթակները, որոնք ունեն զգալի ինտեգրացիոն ներուժ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարը նստաշրջանի մասնակիցներին տեղեկացրել է «Ռոբոտատեխնիկա» նոր տեխնոլոգիական հարթակի ստեղծման ուղղությամբ Հանձնաժողովի և անդամ պետությունների համատեղ աշխատանքի մասին, որին կհետևի «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագրի մշակումը: Նախաձեռնությունն, առաջին հերթին, ուղղված է թվային տեխնոլոգիաների զարգացմանը և Միության երկրների արդյունաբերական համալիրներում դրանց ներդրմանը: «Ժամանակակից աշխարհում արդյունաբերության զարգացումը հնարավոր չէ առանց թվային տեխնոլոգիաների: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այս ուղղությանը, ակտիվ աշխատանք է կատարվում «Արդյունաբերություն» թվային պորտալի ստեղծման ուղղությամբ: Այն կդառնա կոոպերացիոն արտադրական շղթաների ձևավորման և բիզնեսին աջակցելու արդյունավետ գործիք», — նշել է Գոհար Բարսեղյանը: 
20 հունիսի 2025 Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում քննարկել են ԱԱՀ-ում ռազմավարական գործընկերությունը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում՝ Ռուսաստան-Հայաստան բիզնես երկխոսության ընթացքում գնահատել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հնարավորությունները: «Միության պարենային ապահովվածության մակարդակը հասել է 92%-ի, ինչը հաստատում է դրա տնտեսական կայունությունը: Ընդ որում, մնում են հատվածներ, որտեղ անդամ պետությունները կարող են ուժեղացնել ընդհանուր ագրարային շուկայի կայունությունը», — հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Ոլորտի մրցունակության բարձրացման, կայուն տնտեսական աճի համար պայմանների ձևավորման և մատակարարումների արդյունավետ շղթաների կառուցման նպատակով Հանձնաժողովը՝ բիզնեսի հետ փոխգործակցությամբ, աշխատում է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու ուղղությամբ: Ըստ ԵՏՀ նախարարի՝ իրագործման համար հեռանկարային ուղղություններ են հայտնաբերվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ընտրասերումը և սերմնաբուծությունը, անասնաբուծությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինչպես նաև ԱԱՀ ենթակառուցվածքը: «Նման ֆինանսական գործիքի ստեղծումը կարևոր գործնական քայլ է տնտեսության իրական հատվածի նախաձեռնություններին աջակցելու համար, որը թույլ է տալիս գործի դնել Միության ընդհանուր շուկայի մասշտաբը, օգտագործել մեր երկրների տեխնոլոգիական և արտադրական իրավասությունները», — նշել է Գոհար Բարսեղյանը: 10 տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներում գյուղմթերքի արտադրությունն աճել է ավելի քան 25%-ով, փոխադարձ առևտուրը՝ երկու անգամ (մինչև 16 մլրդ դոլար): Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելու պահից ի վեր ագրոարտադրանքի մատակարարումներն ավելացել են ավելի քան չորս անգամ, հատկապես մրգի, բանջարեղենի և վերամշակման արդյունքի:
19 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «Արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորումը կարևոր քայլ է տնտեսական ինտեգրման խորացման համար» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարղեսյանը «Ռուսաստան-Ղազախստան երկխոսություն.  արդյունաբերական համագործակցության նոր հորիզոններ» բիզնես երկխոսության ընթացքում, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական հանաժողովի ընթացքում: ԵՏՀ նախարարը կարևորել է տնտեսության իրական հատվածի դերը ոչ միայն Ռուսաստանի և Ղազախստանի, այլ և ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման գործում: «Բիզնեսի նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նոր մեխանիզմ:  Հանձնաժողովի կողմից 2024 թվականի հուլիսից գործարկված այս գործիքը կարևոր քայլ է դարձել տնտեսական ինտեգրման խորացման, ձեռնարկատերերի պրակտիկ փոխգործակցության զարգացման գործում», — հայտարարել է Գոհար Բարսեղյանը: ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ մեխանիզմը նախատեսում է վարկերի տոկոսադրույքի դրույքաչափի սուբսիդավորում Միության երկրների առանցքային դրույքաչափի 100%-ի չափով, ինչպես նաև ԵԱՏՄ երեկ և ավելի պետությունների ձեռնարկությունների մասնակցություն, ինչն ուժեղացնում է կոոպերացիան, նպաստում փորձի փոխանակմանը և տեխնոլոգիական աճին: Նրա խոսքով՝ հավանություն է տրվել առաջին երկու նախագծին, ներառյալ Ղազախստանում գյուղատնտեսական տեխնիկայի համատեղ արտադրությունը: Այս նախագծի իրագործումը կապահովի Ռուսաստանի և Բելառուսի ձեռնարկությունների մասնակցությամբ հատիկահավաք կոմբայնների արտադրությունը: ԵՏՀ նախարարը հայտնել է, որ հաշվի առնելով դրական փորձը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն է տվել կոոպերացիոն համագործակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական համալիրի վրա տարածելու նախաձեռնությունը: «Միավորելով տնտեսալան ներուժները և ազգային իրավասությունները՝ մենք կարող ենք կառուցել ինտեգրացիոն տարածք, որը կդառնա տնտեսական աճի, կայուն տեխնոլոգիական զարգացման հուսալի բազա», — ամփոփել է Գոհար Բարսեղյանը: Արդյունաբերական արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում 2024 թվականի նախորդ տարված համեմատ աճել է 4,5%-ով: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 80%-ը բաժին է հասնում մշակող արդյունաբերության արտադրանքին:  
19 հունիսի 2025 Էլդար Ալիշերով. «Մեր երկխոսության նպատակն է աջակցությունը ԵԱՏՄ երկրների և Մյանմանրի ապրանքաշրջանառության հետագա աճին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության և Մյանմարի առևտրատնտեսական համագործակցության գերակայությունները: Հանդիպումն անցել է Պետորբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի և Մյանմարի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի նախարար Կան Զոյի համանախագահությամբ: Նիստի մասնակիցները քննարկել են առևտրի, գյուղատնտեսության, մրցակցային քաղաքականության ոլորտներում համագործակցության, բիզնես շրջանակների փոխգործակցության հարցեր: «ԵԱՏՄ շրջանակներում մշակվող ռեգուլյատորիկայի տարբեր ասպեկտներով մեր երկխոսության նպատակն է աջակցել եվրասիական «հնգյակի» երկրների և Մյանմարի առևտրատնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության հետագա աճին, որը 2019 թվականից ի վեր ավելի քան եռապատկվել է», — հայտարարել է Էլդար Ալիշերովը: Այս փուլում Հանձնաժողովի և Մյանմարի կառավարության միջև համագործակցության՝ ԵՏՀ նախարարի կողմից նախանշված առանցքային խնդիրների թվում են միմյանց առևտրատնտեսական հնարավորությունների մասին իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տնտեսական հարաբերություններում «թույլ» կողմերի նույնականացումը, որոնք պետք է քննարկվել աշխատանքային խմբի շրջանակներում: Նրա խոսքով՝ կողմերի համագործակցության բարձր ներուժը «կանխորոշվում է ընդհանուր առմամբ ԱՍԵԱՆ-ի տարածաշրջանի հետ Հանձնաժողովի ակտիվ երկխոսությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Մյանմարը, ըստ էության, ԵԱՏՄ-ն ԱՍԵԱՆ-ի հետ կապող «կամուրջն» է, Հարավ-Արևելյան Ասիայի խոշոր տնտեսությունների առևտրային «խաչմերուկը»: Կան Զոն իր հերթին կարևորել է ԵՏՀ-ի հետ երկխոսությունը Միության բոլոր երկրների հետ տնտեսական համագործակցության ակտիվացման համար: Այս կապակցությամբ նա առանձնացրել է մի շարք առավել հեռանկարային ուղղություններ՝ թվայնացումը, էլեկտրոնային առևտուրը, գյուղատնտեսության ոլորտում տեխնոլոգիաների փոխանակումը, փոխգործակցությունը Մյանմարի հատուկ տնտեսական գոտիների շրջանակներում: Նիստում ելույթով հանդես են եկել Մյանմարի առևտրի նախարար Օունը, Մյանմարի գյուղատնտեսության, անասնաբուծության և ոռոգման նախարար Մին Նաունը, ինչպես նաև այդ երկրի Առևտրաարդյունաբերական միության նախագահ Այ Վինը: Կողմերը ԵԱՏՄ պետությունների և Մյանմարի ձեռնարկատերերին կոչ են արել ավելի սերտ համագործակցել, այդ թվում՝ ԵԱՏՄ գործարար խորհրդի և Մյանմարի համապատասխան բիզնես ընկերակցության միջև պաշտոնական երկխոսություն սահմանելուն: Համատեղ աշխատանքային խմբի հերտական նիստը կկայանա 2026 թվականին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը ստոագրվել է 2023 թվականին: 
19 հունիսի 2025 Հանձնաժողովը զարգացնում է ՉԺՀ-ի առևտրի նախարարության հետ համագործակցությունը ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության վարչության տնօրեն Անդրեյ Զախարովը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի ղեկավար Տաո Պենի հետ ԵՏՀ-ի և ՉԺՀ-ի առևտրի նախարարության միջև հակագնագցման, փոխհատուցման և հատուկ պաշտպանական միջոցների կիրառման ոլորտում համագործակցության հուշագրի շրջանակներում: Միջոցառման մասնակիցները քննարկել են ներքին շուկայի պաշտպանության միջոցների դերը համաշխարհային առևտրի փոփոխվող պայմաններում: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ինչպես հետաքննություններ անցկացնող մարմինների, այնպես էլ բիզնեսի մակարդակով երկկողմ շփումների հատուկ դերը ծագող հարցերի կառուցողական քննարկման համար: «Հանձնաժողովը բարձր է գնահատում ներքին շուկայի պաշտպանության միջոցների հարցերով ՉԺՀ առևտրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությունը, որը հիմնված է թափանցիկության և փոխադարձ շահերը հաշվի առնելու սկզբունքների վրա: Ներքին շուկայի պաշտպանության վարչությունը բաց է մնում ՉԺՀ առևտրի նախարարության Պաշտպանական միջոցների և հետաքննությունների գրասենյակի կետ երկխոսության հետագա զարգացման համար», — նշել է Անդրեյ Զախարովը: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են Հուշագրի շրջանակներում հետագա փոխգործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի հարթակում:
19 հունիսի 2025 Քննարկվել են ԵՏՀ և Մյանմարի միջև մրցակցության ոլորտում փոխգործակցության և փորձի փոխանակման հարցեր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը Հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստում ներկայացրել է մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի գործունեությունը:  Նիստն անցկացվել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում: Մյանմարի կողմը հայտնել է, որ 2017 թվականին «Մրցակցության մասին» Մյանմարի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո երկրում ստեղծվել է Մրցակցության հանձնաժողով, որը մինչ օրս զգալի փորձ է ձեռք բերել և իր արժանի տեղն է զբաղեցրել պետական մարմինների համակարգում: Մյանմարում հետաքրքրված են ԵԱՏՄ պետությունների համանման գերատեսչությունների և ԵՏՀ մրցակցային բլոկի հետ համագործակցությամբ: «Մյանմարի Մրցակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված են տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ: Սա մրցակցային մարմնի կառուցվածքի ձևավորման հետաքրքիր, մեզ համար անսովոր մոտեցում է: Մեզ համար, անշուշտ, օգտակար կլինի ծանոթանալ նրա աշխատանքին», — նշել է Արմինե Հակոբյանը: Նիստի մասնակիցները քննարկել են փոխգործակցության կազմակերպական հարցեր, ինչպես նաև տնտեսության այլ առանցքային ոլորտներում համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միություն Հանրապետության կառավարության միջև ավելի վաղ կնքված հուշագրին համապատասխան:
Ցուցադրել ավելին