Նորություններ

12.07.2022

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Ուզբեկստանի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչն Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 12-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության մակարդարկը և երկխոսության ընդլայնման, համագործակցության խորացման և ակտիվացման հնարավորությունները:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է Ուզբեկստանի կառավարության հետ: Փոխգործակցությունն ընդլայնելու համար առկա են ռեսուրսներ և, որը կարևոր է՝ ինտեգրման խորացման Ձեր անձնական քաղաքական կամքը, հարգարժան պարոն Նախագահ», - ընդգծել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

ԵԱՏՄ-ն Ուզբեկստանի Հանրապետության ամենախոշոր առևտրային գործընկերներից է:

«Մենք տեսնում ենք ներդրումների և ֆինանսական քաղաքականության, միգրացիայի ոլորտում մեր համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաև նոր ուղղություններով՝ գիտության, զբոսաշրջության և առողջապահության, որոնք աստիճանաբար ամրագրվում են մեր օրակարգում», - նշել է Միխայիլ Մյասնիկովիչը:  

Նա նաև նշել է այն բնագավառները, որոնց մասով Ուզբեկստանի՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության, և Հանձնաժողովի միջև փոխգործակցությունն այսօր առավել ինտենսիվ է ընթանում: Դրանք են, առաջին հերթին, առևտրային քաղաքականությունը, տեխկարգավորումը, արդյունաբերական համագործակցությունը և տրանսպորտը:
ԵՏՀ Կոլեգիայի նախագահի կարծիքով, հետագա փոխգործակցության առանցքային շարժիչներից են համագործակցության կոնկրետ ուղղություններին առնչվող նախաձեռնությունները, որոնք ավելի վաղ բարձրաձայնել է Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկատ Միրզիյոևը: 

«Մենք Ուղբեկստանի կառավարության հետ համատեղ աշխատում ենք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մայիսյան նիստի ընթացքում ձեր կողմից ներկայացված նախաձեռնությունների իրագործման շուրջ», - հայտնել է Միխայիլ Մյասնիկովիչը: 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հետագա համագործակցության ընթացքում ցուցաբերելու է ամենաակտիվ աջակցությունը:

Շավկատ Միրզայոևն ընդգծել է Ուզբեկստանի՝ որպես դիտորդ պետության կայացած համակարգված փոխգործակցությունը ԵԱՏՄ-ի կառույցների հետ: Նա գոհունակությամբ արձանագրել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտրի և ներդրումների ցուցանիշների աճի դրական դինամիկան:

Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել առևտրային արգելքների հետագա վերացման, արդյունաբերական համագործակցության ուժեղացման և գործարար շփումների խթանման, նախագծային համագործակցության զարգացման, տարանցման ոլորտի նախագծերի ու ծրագրերի առաջմղման, միգրացիոն ընթացակարգերի պարզեցման և զբոսաշրջային փոխանակման ընդլայնման հարցերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստն անցկացնելու մասին

ԵՏՀ Կոլեգիայի նախագահը Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում նաև հանդիպել է Ուզբեկստանի ներդրումների և արտաքին տնտեսական կապերի հարցերով վարչապետի տեղակալ, ներդրումների և արտաքին առևտրի նախարար Սարդոր Ումուրզակովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ի հետ Ուզբեկստանի՝ որպես դիտորդ պետության փոխգործակցության հարցերը: Կողմերը բարձրաձայնել են փոխադարձ հավատարմությունը փոխշահավետ տնտեսական համագործակցության, իրավահավասարության և ազգային շահերը հաշվի առնելու սկզբունքներին, ինչպես նաև ներդրումային, առևտրատնտեսական և տրանսպորտային լոգիստիկայի ոլորտներում ԵԱՏՄ երկրների հետ Ուզբեկստանի ավելի սերտ փոխգործակցության համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծման համատեղ միջոցների իրագործման սկզբունքներին:

Նաև հայտնել են արդյունաբերական և ագրոարդյունաբերական համագործակցության ավելացման, անխոչընդոտ փոխադարձ առևտրի համար պայմանների ձևավորման և տարածաշրջանի տարանցիկ ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացման երկկողմ պատրաստականության մասին:

Տվյալ համատեքստում որոշվել է հետագա աշխատանքի ձևաչափը լոգիստիկ և մաքսային ընթացակարգերի պարզեցման, առկա արգելքների վերացման, տեխնիկական կանոնակարգերի և տեխնիկական կարգավորման նորմերի ներդաշնակեցման, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի և մասնագետների տեղափոխման պարզեցմանն ուղղված միջոցների մշակման և իրագործման ուղղությամբ:

Կողմերը համաձայնեցրել ու ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2021-2023 թվականների համատեղ միջոցառումների պլանի Համագործակցության լրացուցիչ ուղղությունների ցանկը:

Նորացված փաստաթուղթը հիմք կհանդիսանա առևտրատնտեսական կապերի ակտիվացման համար: Դրանում ընդգրկվել են ոլորտային փոխգործակցության նոր ուղղություններ: Դա մաքսային համագործակցության (այդ թվում՝ փոխադրումների հետագծելիության համար նավիգացիոն կապարակնիքների օգտագործման, մաքսային տարանցման այլ ասպեկտների մասով), տեխնիկական կարգավորման, սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական նորմերի ոլորտում մոտեցումների աստիճանական ներդաշնակեցման աշխատանքն է: Խոսքը նաև տրանսպորտային բեռնափոխադրումների թվայնացման, կլիմայական օրակարգի, էլեկտրոնային առևտրի հարցերով, «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծին Ուզբեկստանի մասնակցության և այլ հարցերով համագործակցության մասին է:

Քննարկվել են բիզնես երկխոսության ինտենսիվացման տարբեր ուղիներ Միխայիլ Մյասնիկովիչը, մասնավորապես, առաջարկել է հրավիրել ԵԱՏՄ և Ուզբեկստանի Հանրապետության գործարար խորհուրդների համատեղ նիստ:

Կողմերը առանձին ուշադրության են արժանացրել ԵԱՏՄ միջազգային օրակարգի հարցերը: 
«Ուզբեկստանի Հանրապետությունը կարող է կատարել արևելյան գործընկերների և ԵԱՏՄ-ի իջև արդյունավետ կապող օղակի դերը: Կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի, «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնության և Մեծ Եվրասիական գործընկերության միջև», - նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:


Տեղեկանք.

Ուզբեկստանին ԵԱՏՄ երկրների հետ կապում է երկար տարիների համագործակցությունը: 2020 թվականի դեկտեմբերի վերջին Ուզբեկստանը ստացել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակը:  Ստեղծվել է փոխգործակցության զարգացման ենթակառուցվածքը.2021 թվականի ապրիլի 30-ին Կազանում ստորագրվել է Հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հուշագիրը, ինչպես նաև Մինչև 2023 թվականը համատեղ միջոցառումների պլանը:  Գործում է ԵՏՀ-ի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խումբը։  Ուզբեկստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների համար մի շարք սեմինարներ են անցկացվել Հանձնաժողովի լայն տնտեսական օրակարգի վերաբերյալ: Դա բարձրացնում է Միության կարգավորիչ քաղաքականության մասին Ուզբեկստանի պետական կառավարման մարմինների տեղեկացվածության աստիճանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ իրավունքին աստիճանական ներդաշնակեցմանը:

ԵԱՏՄ-ն Ուզբեկստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում (ապրանքաշրջանառության տեսակարար կշիռը՝ 30,4 %), առաջ անցնելով Չինաստանից (17,7 %), ԵՄ-ից (9,2 %), Թուրքիայից (8,1%): Ուզբեկստանն, իր հերթին, ԵԱՏՄ անդամ չհանդիսացող ԱՊՀ երկրների շարքում մեծությամբ Միության երկրորդ առևտրային գործընկերն է:

2021 թվականի արդյունքներով՝ ԵԱՏՄ պետությունների և Ուզբեկստանի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 11,6 մլրդ ԱՄՆ դոլարը:

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին ԵԱՏՄ և Ուզբեկստանի միջև ապրանքների ու ծառայությունների արտաքին առևտրի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 26%-ով և կազմել 5,6 մլրդ դոլար (արտաանումը ԵԱՏՄ-ից ՈՒՀ՝ 3,8 մլրդ դոլար (+23,8%), ներմուծումը՝ 1,8 մլրդ դոլար (+31%):