Նորություններ

01.01.2022

ԵԱՏՄ մարմիններում նախագահությունն անցել է Ղրղզստանի Հանրապետությանը

2022 թվականի ընթացքում Ղրղզստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում։ Նախագահության շրջանակներում պլանավորվել է մայիսին Բիշքեկում անցկացնել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստ և Եվրասիական տնտեսական համաժողով, ավանդաբար, օգոստոսին Իսիկ Կուլ լճի ափին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, ինչպես նաև մի շարք այլ փորձագիտական միջոցառումներ։

Մոտ ժամանակներս սպասվում է Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նախագահ Սադիր Ժապարովի ուղերձը Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին, որտեղ նշվելու են ԵԱՏՄ մարմիններում Ղրղզստանի նախագահության գերակա ուղղությունները։

Տեղեկանք

ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից, օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։