Նորություններ

11.07.2024

ԵՏՀ, գիտության և բիզնեսի ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության կայուն զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները

Հուլիսի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Այնա Կուսայինովայի նախագահությամբ կայացել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գյուղատնտեսության կայուն զարգացման ուղին» խորագրով կլոր սեղանը։

Քննարկվել են այս ոլորտում միջազգային ինստիտուտների գործունեության ուղղությունները, ընթացիկ դրությունը և ԵԱՏՄ-ում շրջակա միջավայրի վրա ոլորտի բացասական ազդեցության նվազեցման հեռանկարային միջոցները, սպիտակուցի այլընտրանքային աղբյուրների շուկայի զարգացումը և արդյունաբերական գյուղատնտեսությունում պարարտանյութերի օգտագործման օպտիմալացումը:

«ՄԱԿ-ի դասակարգման համաձայն՝ գյուղատնտեսությունը բնապահպանությանը հասցվող վնասի մակարդակով տնտեսության 5 առաջատար ոլորտների թվում է։ Այս առումով գյուղատնտեսության կայուն զարգացման անհրաժեշտությունը թելադրում է հավասարակշռված լուծումների որոնման պահանջ, որոնք թույլ կտան ապահովել ներկա և ապագա սերունդների պարենային անվտանգությունը»,- ընդգծել է Այնա Կուսայինովան։

Հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են պետական մարմինների, գիտական ինստիտուտների և գործարար համայնքի ջանքերի միավորման անհրաժեշտությանը՝ արդյունաբերական գյուղատնտեսության բացասական հետևանքները նվազեցնելու և կլիմայական փոփոխություններին ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրը հարմարեցնելու նպատակով։

Կլոր սեղանի նիստին մասնակցել են ԵՏՀ վարչությունների, ԵԱՏՄ երկրների ԱԱՀ ոլորտի լիազոր պետական մարմինների, գիտական ինստիտուտների, գործարար համայնքի և ընկերակցությունների ներկայացուցիչներ։