Նորություններ

26.07.2022

ԵՏՀ ներկայացուցիչները ԵԱՏՄ երիտասարդական օրականգի վերաբերյալ «ուղեղի փոթորիկ» են անցկացրել Նախագահական ակադեմիայի Միջազգային ամառային ճամբարի մասնակիցների համար.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արարողակարգի և կազմակերպական աջակցության վարչության աշխատակիցներ Իլյա Կուզմիչևը և Էլնուրա Աբդուրաշիտովան մասնակցել են Նախագահական ակադեմիայի Միջազգային ամառային ճամբարի միջոցառումներին, որոնք անցկացվել է Կազանում այս տարվա հուլիսի 13-ից 26-ը։

Ամառային ճամբարի մասնակից՝ ՌԱՆԽիԳՍ-ի, Կազանի (Մերձվոլգյան) դաշնային համալսարանի և Եվրասիական տնտեսական միության երկրների մի շարք այլ համալսարանների ուսանողները, նախագծեր են մշակել երիտասարդների համար արդիական ուղղություններով՝ կրթություն և գիտություն, ձեռներեցություն, զբոսաշրջություն, ՏՏ ոլորտի զարգացում։ Հանձնաժողովը դարձավ եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներին երիտասարդների մասնակցությանը նվիրված թեմատիկ ուղու գործընկեր:

Հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկում են անցկացրել «Երիտասարդների ինչի՞ն է պետք Եվրասիական տնտեսական միությունը» թեմայով, կազմակերպել «ԵԱՏՄ երիտասարդական օրակարգը՝ եվրասիական ինտեգրման նոր ուղղություն» խորագրով ուղեղի փոթորիկ: Բացի այդ, Իլյա Կուզմիչևը և Էլնուրա Աբդուրաշիտովան ԻՊՆԲ ՌԱՆԽիԳՍ-ի փոխտնօրեն Վալերի Սմիրնովի և ԻՊՆԲ ՌԱՆԽիԳՍ-ի Եվրասիական տնտեսական ինտեգրման բազային ամբիոնի դոցենտ Սերգեյ Ռեկեդայի հետ փորձագիտական մասնակցություն են ունեցել ուսանողական նախագծերի շուրջ աշխատանքներին։ Այս նախագծերը հետագայում կկազմեն Եվրասիայի Ուսանողական ասամբլեայի գործունեության հիմքը, որի ստեղծումը նախաձեռնել է ՌԱՆԽիԳՍ-ը ԵԱՏՄ ուսանողական համայնքը համախմբելու նպատակով:

Հանձնաժողովի մասնակցությունը ամառային ճամբարին կայացել է ԵՏՀ-ի և ՌԱՆԽիԳՍ-ի միջև 2021-2022 թվականների համագործակցության ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է համատեղ գիտակրթական և փորձագիտավերլուծական միջոցառումների համալիր: