Եվրասիական միջկառավարական խորհուրդը կարգադրություն է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրների՝ արագացված երկաթուղային և մուլտիմոդալ փոխադրումների իրականացման «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ նախագծի իրականացմանն աջակցելու մասին։ Նախագիծն ուղղված է գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի փոխադարձ առաքումների և արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև դրա դիվերսիֆիկացմանը։
«Առաջին փուլում կանոնավոր բեռնափոխադրումներ կկազմակերպվեն ԵԱՏՄ-ից դուրս երկու ուղղությամբ՝ Չինաստան և Ուզբեկստան, ինչպես նաև հակառակ ուղղությամբ։ Ապագայում վաճառքի ուղիները կարող են ընդլայնվել դեպի Ասիական և Եվրոպական տարածաշրջանների այլ երկրներ, – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։ – Փոխադրումների կանոնավորությունը թույլ կտա ձևավորել մրցունակ սակագներ ծովային նավավարձի նկատմամբ, ինչպես նաև նվազեցնել ապրանքների առաքման ժամկետը (մինչև 10-14 օր՝ Չինաստան և 4-7 օր՝ Ուզբեկստան): Բացի այդ, նախատեսվում է ստեղծել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ լավ կազմակերպված լոգիստիկ մատակարարման շղթա»:
Նախարարը պարզաբանել է, որ խոսքը գնում է նավթի ու ճարպի, կաթնամթերքի, մսի, մրգերի և բանջարեղենի ու պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև այլ պարենային ապրանքների մատակարարումների մասին՝ շեշտը դնելով մարժինալ ապրանքների վրա։
Համատեղ նախագծն իրագործելիս նախատեսվում է շաբաթական երկու լիակազմ կոնտեյներային գնացքների գործարկման հնարավորություն՝ Բելառուսի Հանրապետություն - Ռուսաստանի Դաշնություն - Ղրղզստանի Հանրապետություն - Ղազախստանի Հանրապետություն - Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն երթուղով, ներառյալ սառեցված արտադրանքի համար սառցարանային կոնտեյներներով գնացքները: Այսպիսով, Չինաստանի ուղղությամբ բեռնափոխադրումների ամսական ծավալը կարող է կազմել մոտ 10 հազար տոննա։
Համատեղ նախագծին մասնակցությունը հաստատել են «Բրեմինո գրուպ» ՍՊԸ-ն (Բելառուսի Հանրապետություն), «KTZ Express» ԲԸ-ն (Ղազախստանի Հանրապետություն), «ՆԿ «ԿՏԺ» ՊՁ (Ղրղզստանի Հանրապետություն), «ՌԺԴ Լոգիստիկա» ԲԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն), «Սլավտրանս-Սերվիս» ԲԸ-ն (Ռուսաստանի Դաշնություն)։ Համակարգողի գործառույթներն իրականացնելու համար ստեղծվել է «Եվրասիական Ագրոլոգիստիկա» ԱՈԱԿ-ը:
Տեղեկանք
2019 թվականին «Ագրոէքսպրես» նախագիծը, որը ենթադրում է գյուղատնտեսական մթերքների կանոնավոր կոնտեյներային փոխադրումներ երկաթուղային երթուղով դեպի Չինաստան, մեկնարկել է Ռուսաստանի Դաշնությունում։ 2021 թվականից նախագիծն իրականացվում է նաև Ռուսաստան-Ուզբեկստան ուղղությամբ։