Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին վերաբերող արտադրանքի ցանկը։ Խոսքը այն արտադրանքի մասին է, որի նկատմամբ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելիս ստուգվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։
Ցանկը ներառում է այն արտադրանքը, որի վրա տարածվում է տեխնիկական կանոնակարգը՝ կոմունալ-կենցաղային և արտադրական սպառման համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազեր՝ որպես վառելիք և ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես շարժիչային վառելիք օգտագործելու համար։
Ցանկը նախատեսված է ԵԱՏՄ մաքսային տարածք համապատասխանության հայտարարագրման ենթակա հեղուկացված ածխաջրածնային գազերի ներմուծման ժամանակ տեխնիկական կարգավորման միջոցների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար։ Ցանկի կիրառման համար անհրաժեշտ է օգտվել ինչպես արտադրանքի անվանումից, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրից։