2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների մակարդակի 106.6%։
Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել բոլոր անդամ պետություններում. Հայաստանում՝ 28.9%-ով, Ղրղզստանում՝ 7.8%-ով, Բելառուսում՝ 7.1%-ով, Ռուսաստանում՝ 6.6%-ով և Ղազախստանում՝ 4.6%-ով։
Լեռնարդյունահանող արդյունաբերությունում և հանքերի շահագործման ոլորտում արտադրության ծավալը ԵԱՏՄ-ում ավելացել է 1.5%-ով, մշակող արդյունաբերությունում՝ 10.4%-ով, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման, գոլորշու և օդի լավորակման ոլորտում՝ 5.7%-ով, ջրամատակարարման, կոյուղու համակարգերի, թափոնների հավաքման ու բաշխման վերահսկողության ոլորտում՝ 4.6%-ով:
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության էջում՝ «Արդյունաբերական արտադրություն» բաժնում: