Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
арм
рус
eng
бел
қаз
кыр
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
арм
рус
eng
бел
қаз
кыр
Հանձնաժողով
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Տեսադարան
Ֆոտոսրահ
ԶԼՄ-ների ուշադրությանը
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային ինֆորմացիա
Նորություններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողով
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Ֆոտոսրահ
Տեսադարան
Ընտրեք ուղղությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Развитие интеграции
Макроэкономическая политика
Статистика
Развитие предпринимательской деятельности
Финансовая политика
Трудовая миграция и соцзащита
Промышленная политика
Агропромышленная политика
Техническое регулирование и аккредитация
СФС-меры
Регулирование рынка лекарств
Транспорт и инфраструктура
Энергетика
Антимонопольное регулирование
Политика в области госзакупок
Информационные технологии
Функционирование внутренних рынков
29 ապրիլի 2025
ԲՐԻԿՍ-ի վեց պետություններ հայտեր են ներկայացրել «Կանաչ Եվրասիա» երրորդ կլիմայական մրցույթին մասնակցելու համար
Ապրիլի 30-ին ավարտվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Նոր նախագծերի առաջմղման ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից կազմակերպված «Կանաչ Եվրասիա» երրորդ միջազգային կլիմայական մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մինչ օրս փաստաթղթեր են ստացվել Եվրասիական տնտեսական միության բոլոր հինգ երկրներից, ինչպես նաև ԵԱՏՄ-ի այնպիսի առանցքային առևտրային գործընկերներից, ինչպիսիք են Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը և Ուզբեկստանը։ Բացի այդ, հայտեր են ներկայացրել ՀԱՀ-ի, Եթովպիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Տաջիկստանի և Սենեգալի ներկայացուցիչները՝ զգալիորեն ընդլայնելով մրցույթի աշխարհագրությունը։ «Կցանկանայի նաև նշել այս տարի ստացվող դիմումների որակական բարելավումը։ Փորձագետների և մրցույթի նախագահության համար հեշտ չի լինի ընտրել լավագույններին. թերևս գրեթե բոլոր նախագծերը արժանի են ամենաբարձր տեղերը ստանալու և համաշխարհային մակարդակով մասշտաբավորվելու», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Մրցույթի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև նրանց նախագծերի ներկայացումը տեղի կունենան Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում, որը կանցկացվի Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հետ միաժամանակ։
29 ապրիլի 2025
Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ»
Ապրիլի 28-29-ը Տաշքենդում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսի առանցքային միջոցառումը «Ռազմավարական արդյունաբերական գործընկերությունը Կենտրոնական Ասիայում. ինտեգրում առաջադեմ տեխնոլոգիաների հիման վրա» լիագումար նստաշրջանն էր, որտեղ Գոհար Բարսեղյանը զեկույց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության պետությունների միջև արդյունաբերական համագործակցության գերակայությունների և Ուզբեկստանի ձեռնարկությունների հետ կոոպերացիոն կապերի զարգացման հեռանկարների մասին։ «ԵԱՏՄ երկրները ակտիվորեն զարգացնում են կոոպերացիոն կապերը Ուզբեկստանի Հանրապետության հետ։ Հեռանկարային կարող են դառնալ մեքենաշինության, ավիաշինության, քիմիական և թեթև արդյունաբերության ոլորտների համատեղ նախագծերը։ Ե՛վ ԵԱՏՄ երկրները, և՛ Ուզբեկստանը հետաքրքրված են դրանց իրականացմամբ և այդ ուղղություններով արտադրության ավելացմամբ», — նշել է Գոհար Բարսեղյանը։ Ցուցահանդեսի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ։ Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ Բացի այդ, Գոհար Բարսեղյանը այցելել է «Tashtib-Tex» ՍՊԸ-ի Տաշքենդի տեքստիլ կոմբինատ» ձեռնարկություն, այցի ընթացքում քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում և ԵՏՀ-ի և Ուզբեկստանի կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանի իրականացման շրջանակներում համագործակցության զարգացման հարցեր։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ն և Հորդանանի կառավարությունը ակտիվացնում են փոխգործակցությունը համագործակցության հուշագրին համապատասխան
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև առևտրատնտեսական երկխոսության հեռանկարները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Ռուսաստանի Դաշնությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Խալիդ Աբդուլլահ Շավաբկան։ Միքայել Բելլույանը վերահաստատել է, որ ԵՏՀ-ն կողմ է աշխատանքներն ակտիվացնելու վերաբերյալ, այդ թվում՝ Համագործակցության հուշագրի շրջանակներում, հորդանանյան կողմի նախկինում արված առաջարկներին։ ԵՏՀ վարչության տնօրենը նախաձեռնել է 2025 թվականին համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի անցկացումը, որի օրակարգում առաջարկվել է ներառել առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման և համատեղ միջոցառումների պլանի ձևավորման գործնական հարցեր։ Նման միջոցառումներ կարող են դառնալ եվրասիական տնտեսական օրակարգի վերաբերյալ Հորդանանի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվելիք ոլորտային սեմինարները։ Խալիդ Աբդուլլահ Շավաբկան կողմ է արտահայտվել այս առաջարկներին՝ հավելելով, որ հորդանանյան կողմը բաց է ԵՏՀ-ի հետ փոխգործակցության և վերջինիս նախաձեռնությունների համար և պատրաստ է միանալ բարձր մակարդակով։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են մշակել համագործակցության ակտիվացման հարցեր. այդ նպատակով նախատեսվում է փոխգործակցություն հաստատել ԵՏՀ-ի և Հորդանանի առևտրի և արդյունաբերության նախարարության միջև։ Միքայել Բելլույանը Ռուսաստանում Հորդանանի դեսպանին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովին, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսին Մինսկում։ ԵՏՀ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիրը կնքվել է 2017 թվականին։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը մտադիր են համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը. տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը. մաքսային կարգավորումը. տեխնիկական կարգավորումը. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառումը. ֆինանսները. տրանսպորտը. էներգետիկան. ագրոարդյունաբերական համալիրը. մրցակցային քաղաքականությունը և հակամենաշնորհային կարգավորումը. արդյունաբերությունը. մտավոր սեփականությունը. տեղեկատվական տեխնոլոգիաները. ծառայությունների առևտուրը և ներդրումները. ձեռնարկատիրության զարգացումը. պետական գնումները. փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հիմնախնդիրները և համատեղ գործողությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում անցկացվել է կլոր սեղան, որը նվիրված էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրում թվային տնտեսության զարգացման հարցերին։ ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը խոսել է ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում թվային էկոհամակարգի ձևավորման մասին՝ անդրադառնալով գյուղատնտեսական բույսերի տեսակների, տոհմային կենդանիների և սելեկցիոն նվաճումների, ինչպես նաև ագրոարդյունաբերության ինտերակտիվ քարտեզի վերաբերյալ տվյալների փոխանակման հարցերին։ «2026 թվականի հունիսի 1-ից կսկսվի Գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայականների թողարկման (տրամադրման), շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագրի գործնական իրականացումը, ինչը նոր խթան կհաղորդի գյուղամթերքի էլեկտրոնային առևտրի զարգացմանը», — կլոր սեղանի մասնակիցներին տեղեկացրել է Նաիրա Կարապետյանը։ Կլոր սեղանի մասնակիցները ներկայացրել են բուսաբուծության և անասնաբուծության ոլորտում թվային լուծումների ներդրման իրենց փորձը, ներառյալ ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաները, ֆերմաների ավտոմատացումը և այլն։ Միջոցառումը վերահաստատել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական համալիրի թվային վերափոխման կարևորությունը և տնտեսության տվյալ հատվածի մրցունակության բարձրացման նպատակով արդյունավետ էկոհամակարգի ստեղծման համար անդամ պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։ Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսության նախարարությունների, բիզնեսի ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
29 ապրիլի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում անասնաբուծության ոլորտում միջպետական փոխգործակցության մեխանիզմները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչությունը «AGROBRICS+» MVC: Հացահատիկ – Համակցված կերեր – Անասնաբուժություն միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացրել է «Տոհմային անասնաբուծության ոլորտի իրավասության եվրասիական կենտրոնների ձևավորումը» թեմայով կլոր սեղան։ Եվրասիական տնտեսական միության երկրների պետական կառավարման մարմինների, գործարար միությունների, գիտական հիմնարկների ներկայացուցիչները՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մասնակցությամբ, քննարկել են գյուղատնտեսական կենդանիների տոհմային արժեքի կանխատեսման տեխնոլոգիայի օգտագործումը, այդ թվում՝ հիմնված գենոմային վերլուծության վրա, ընդլայնելու ուղղությամբ միջպետական փոխգործակցության կարևորագույն ուղղություններն ու մեխանիզմները։ Գենոմային ընտրասերման եվրասիական համակարգի հայեցակարգերն ու մոդելները, որոնք առաջարկվել են բանախոսների կողմից և ստացել քննարկման մասնակիցների հավանությունը, ինչպես նաև համատեղ ընտրասերման և գենետիկական հետազոտությունների անցկացման և փորձի փոխանակման մոտեցումները կարող են իրականացվել տոհմանին անասնաբուծության ոլորտի իրավասության եվրասիական կենտրոնների հիման վրա ընտրասերման և տոհմային աշխատանքների համակարգման և վերլուծական ապահովման շրջանակներում։ «Կլոր սեղանի աշխատանքների արդյունքները կդառնան Հանձնաժողովի հարթակում հետագա քննարկման և գենոմային ընտրասերման ու բարձր արդյունավետ վերարտադրողական տեխնոլոգիաների լայնածավալ ներդրման հիման վրա Միության պետությունների անասնաբուծության կայուն զարգացման համար միջպետական փոխգործակցության համաձայնեցված մեխանիզմների մշակման առարկա», — ամփոփել է ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը։
28 ապրիլի 2025
ԵՏՀ-ն և Եգիպտոսի մրցակցային գերատեսչությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Ապրիլի 28-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի Եգիպտոս կատարած աշխատանքային այցի ընթացքում ԵՏՀ-ի և Եգիպտոսի մրցակցային գերատեսչության միջև ստորագրվել է Մրցակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթն ուղղված է մրցակցության քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում համատեղ աշխատանքին՝ այս ոլորտում գործընկերության ամրապնդման նպատակով։ Հուշագիրը պարունակում է համագործակցության իրականացման հստակ ձևեր, այդ թվում՝ մրցակցության կանոնների խախտումների հետաքննությունների, ապրանքային շուկաների հետազոտությունների, ԵՏՀ-ի և Եգիպտոսի մրցակցային գերատեսչության կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին մասնակցության փորձի փոխանակում, համատեղ հանդիպումների, խորհրդակցությունների, թեմատիկ սեմինարների և խորհրդաժողովների կազմակերպում: Հուշագրի ստորագրման արարողության ժամանակ Մաքսիմ Երմոլովիչը նշել է. «Մենք նախկինում արդեն գործնական երկխոսություն էինք հաստատել Եգիպտոսի հետ, որն այսօր պաշտոնապես ամրապնդել ենք։ Ցանկանում եմ վերահաստատել Հանձնաժողովի պատրաստակամությունը արդյունավետորեն իրականացնել Հուշագրում ամրագրված դրույթները արդյունավետ փոխգործակցության ամրապնդման նպատակով։ Նման գործընկերությունները առանցքային են մեր երկրներում արդար մրցակցության ապահովման համար»:
28 ապրիլի 2025
ԵՏՀ-ում կուսումնասիրեն արհեստական բանականության ազդեցությունը անդրսահմանային շուկաներում առկա մրցակցության վիճակի վրա
Արհեստական բանականության ազդեցությունը Եվրասիայի անդրսահմանային շուկաներում առկա մրցակցության վիճակի վրա առանձին քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննության շտաբի և Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) նիստերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովի մասնակցությամբ։ Միջոցառումների մասնակիցները եկան այն եզրակացության, որ ԵՏՀ-ն կարող է այս թեման ավելի մանրամասն մշակել Եվրասիական տնտեսական միության երկրների լիազոր մարմինների, փորձագիտական և գործարար շրջանակների հետ։ Վարչության ներկայացուցիչները մասնակցել են նաև ԲՐԻԿՍ-ի թվային շուկաներում մրցակցության հիմնախնդիրների հետազոտման հարցերով աշխատանքային խմբի նիստին (ԲՐԻԿՍ+ ձևաչափ), որտեղ քննարկվել են մարկետփլեյսերի և թվային հարթակների գործունեության նկատմամբ վերահսկողության կատարելագործման մոտեցումները։ 2024 թվականին Հակամենաշնորհային կարգավորման վարչությունը ձևավորեց թվային շուկաների և էլեկտրոնային հարթակների գործունեության հետազոտության ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումները։ Այս աշխատանքի արդյունքները ներկայացվել են «Թվային շուկաները ԵԱՏՄ տարածքում. հետազոտության, հակամենաշնորհային կարգավորման և իրավական ապահովման արդիական հարցեր» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում։
28 ապրիլի 2025
Մաքսիմ Երմոլովիչ․ «Եգիպտոսի մրցակցային գերատեսչությունը դարձել է բազմակողմ փորձով, իրավասություններով և արհեստավարժությամբ հզոր կարգավորիչ»
Ապրիլի 28-ին Կահիրեում (Եգիպտոս) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը մասնակցել է «Եգիպտական մրցակցային գերատեսչությունը 20 տարեկան է. նշաձողերը և ապագա հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին: Եգիպտոսի վարչապետի հովանու ներքո անցկացվող միջոցառումը համախմբել է մրցակցային գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, պետական ծառայողների և փորձագետների մրցակցային քաղաքականության ոլորտում արդիական հարցերի և մարտահրավերների քննարկման նպատակով: Մաքսիմ Երմոլովիչը նշել է Եվրասիական տնտեսական միության պետությունների և Եգիպտոսի միջև մրցակցության ոլորտում համագործակցության բարձր մակարդակը, անդրադարձել այս ոլորտում երկրի հիմնական ձեռքբերումներին և ընդգծել Եգիպտոսի՝ որպես աֆրիկյան տարածաշրջանում մրցակցային գործընկերության զարգացման առաջատարներից մեկի դերը։ ԵՏՀ նախարարը շեշտը դրել է Եգիպտոսի հետ համագործակցության հեռանկարային ուղղությունների վրա, ինչպիսիք են օրենսդրական նորամուծությունների, մրցակցության խախտումների հետաքննությունների անցկացման փորձի փոխանակումը, ապրանքային շուկաների հետազոտությունները, ներառյալ հատվածային վերլուծությունը, ինչպես նաև բորսայական աճուրդների վրա: «Մենք բարձր ենք գնահատում Եգիպտոսից մեր գործընկերների ձեռքբերումները և շահագրգռված ենք մրցակցության ոլորտում օրինաստեղծագործության և իրավակիրառության եզակի փորձի տարածմամբ և հնարավոր ներդրմամբ կամ ընդլայնմամբ», - ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Միջոցառման շրջանակներում անցկացվել են թեմատիկ նստաշրջաններ, որոնք նվիրված էին, ի թիվս այլնի, մրցակցության ոլորտում արդյունավետ իրավակիրառության, տնտեսական աճի և ներդրումների վրա մրցակցության ազդեցության ապահովման գործում դատարանների և խորհրդարանների դերին:
Ցուցադրել ավելին
Պաշարներ ԵՏՄ
Եվրասիական տնտեսական միություն
Եվրասիական տնտեսական միության Իրավական պորտալ
ԵԱՏՄ ներքին շուկաների գործառնության գլխամուտք
ԵԱՏՄ Թվագրված օրակարգի մասին գլխամուտք