15.04.2022
Ընդլայնվել են հատուկ մաքսային ընթացակարգի տակ դրված ինքնաթիռների կատեգորիաները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշումը
նախատեսում է քաղաքացիական մարդատար օդանավերի ևս մեկ տեսակ հատուկ մաքսային ընթացակարգի
տակ դնելու հնարավորություն՝ ԵԱՏՄ-ից դրանք արտահանելու համար՝ վերանորոգման և (կամ)
պահպանման և վերաներմուծման նպատակով՝ առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման։ Խորհուրդը նաև երկարացրել է ժամկետը (վեց ամսից մինչև
երկու տարի), որի ընթացքում հատուկ մաքսային ընթացակարգի տակ դրված քաղաքացիական մարդատար
օդանավերը, օդանավի շարժիչները և պահեստամասերը կարող են հետ ներմուծվել վերանորոգումից
և (կամ) տեխնիկական սպասարկումից հետո: