Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը մասնակցել է «Եվրասիական երկխոսությունը աշխատաշուկայի շուրջ: Մարդկային կապիտալ: Առողջապահություն», որն անցկացվել է Մոսկվայում կայացած 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակում։
«Ժամանակակից տնտեսությունում մարդկային կապիտալի դերն ու արժեքը անվիճելի են։ Եվ մասնագիտական կրթության համակարգի միջոցով մարդկային կապիտալի զարգացման հարմարավետ պայմանների ստեղծմանը, սոցիալական պայմաններով ապահովմանը և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված ներդրումներից կախված են մեր տնտեսությունների աճի ցուցանիշները», — ընդգծել է Բակից Սագինտաևը։
Նստաշրջանի աշխատանքնին մասնակցել են Բելառուսի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Իրինա Կոստևիչը, Ղազախստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական պաշտպանության փոխնախարար Օլժաս Օրդաբաևը, Ղրղզստանի Հանրապետության աշխատանքի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Կուդայբերգեն Բազարբաևը, Ռուսաստանի Դաշնության աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը, Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոն, Միգրացիայի միջազգային կազմակերպության Մոսկվայի բյուրոյի տնօրեն Մարինա Շրամը, Ռուսաստանի Դաշնությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը և Հմտությունների և մասնագիտությունների զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ուրազովը: Որպես նստաշրջանի մոդերատոր հանդես է եկել Աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավար Միխայիլ Իվանկովը։
Քննարկման մասնակիցները քննարկել են աշխատանքային միգրացիայի գործընթացների ազդեցությունը Եվրասիական տնտեսական միության պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, նշել աշխատաշուկայում աշխատողների պահանջարկի կանխատեսման անհրաժեշտությունը, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում աշխատավորների մասնագիտական որակավորումների համարժեք մակարդակի հասնելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկել աշխատավորների առողջությանն ուղղված ներդրումների տնտեսական օգուտները:
Հաշվի առնելով տեղի ունեցած քննարկումը, մշակվել են ժամանակակից պայմաններում Միության աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայի հետագա զարգացման հանձնարարականներ։