Նորություններ

22.11.2023

Հայաստանում և Ղրղզստանում հանրապետական բյուջեն 2023 թվականի 9 ամսվա արդյունքներով կատարվել է պրոֆիցիտով

Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ Հայաստանում և Ղրղզստանում բյուջեի պրոֆիցիտն աճել է (համապատասխանաբար 1.4 անգամ և 7.8 անգամ)։ Ղազախստանում բյուջեի դեֆիցիտն աճել է 2.8 անգամ։ Ռուսաստանում բյուջեի պրոֆիցիտը փոխարինվել է դեֆիցիտով։

2023 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ազգային արժույթով արտահայտված պետական պարտքը Հայաստանում աճել է 10.5%-ով, Ղազախստանում՝ 22.2%-ով, Ղրղզստանում՝ 26.9%-ով, Ռուսաստանում՝ 30.8%-ով։ Հայաստանի և Ղրղզստանի պետական պարտքի կառուցվածքում գերակշռել է արտաքին պարտքը, Ղազախստանի և Ռուսաստանի՝ ներքինը։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Ֆինանսական վիճակագրություն» բաժնում։