Ակիլբեկ Ժապարովը նաև հայտնել է, որ Առաջին Եվրասիական տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու հաջող անցկացմանն աջակցելու համար Ղրղզստանի Հանրապետության Նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ժապարովի կարգադրությամբ շնորհակալություն է հայտարարվել համաժողովի կազմկոմիտեի փոխնախագահ, ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Վլադիմիրի Մյասնիկովիչին, Համաժողովի նախապատրաստման հարցերով ԵՏՀ ծրագրային կոմիտեի ղեկավար, ԵՏՀ Կոլեգիայի անդամ Սերգեյ Գլազևին, Համաժողովի նախապատրաստման հարցերով ԵՏՀ ծրագրային կոմիտեի ղեկավարի տեղակալ Արտակ Քամալյանին և Համաժողովի նախապատրաստման օպերատիվ շտաբի ղեկավար, ԵՏՀ արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տնօրեն Դանիյար Տուրուսբեկովին։«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են համաժողովի նախապատրաստմանն ու անցկացմանը և նշել, որ միջոցառումը թույլ է տվել քննարկել տնտեսական ինտեգրման զարգացման շատ կարևոր ուղղություններ, կիսվել փորձով, վերլուծել մեր աշխատանքը և ամրապնդել մեր փոխգործակցությունը, - ընդգծել է նա: - Եվրասիական ինտեգրման առանցքային խնդիրների շուրջ կայացած քննարկման ընթացքում ներկայացվել են հիմնավորված առաջարկություններ, որոնք արժանի են Հանձնաժողովի ուշադրությանն ու քննարկմանը»: