Նորություններ

19.08.2022 (Обновлено: 29.08.2022 09:33)

2023 թվականից ԵԱՏՄ երկրների հավատարմագրման մարմինները կսկսեն փոխադարձ համեմատական գնահատումներ կատարել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության պետությունների հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումների անցկացման կարգը՝ կիրառվող ընթացակարգերի համարժեքության հասնելու և հավատարմագրման և համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքների նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով։

Հավատարմագրան փախադարձ գնահատումները հավատարմագրման յուրաքանչյուր մարմնի նկատմամբ կատարվում են չորս տարին մեկ անգամ և ներառում են՝

- ԵԱՏՄ երկրներում կիրառվող հավատարմագրման ընթացակարգերի վերլուծություն,

- հավատարմագրման մարմնի կողմից իր կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (հավաստագրման մարմիններ, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների), տեսչական մարմինների) գնահատման ընթացակարգերի կատարման դիտարկում,

- կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ վերջնական հաշվետվության և հանձնարարականների պատրաստում,

«Հավատարմագրումն այն ոլորտն է, որի վրա հիմնված է համապատասխանության գնահատման մարմինների ձեռնահասությունը, որոնք թույլ են տալիս ապրանքների մուտքը շուկա, - ասաց ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն։ - Այն մեծապես որոշում է վստահության այն պայմանները, որոնցում կաշխատեն Եվրասիական տնտեսական միության երկրների արտադրանքի շրջանառության ոլորտի հավատարմագրման սուբյեկտները»։

Ըստ Վիկտոր Նազարենկոյի՝ լինելով Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների մի շարք միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ բազային փաստաթղթերից մեկը, կարգը թույլ կտա արդեն 2023 թվականից ապահովել հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների կատարումը։