Նորություններ

29.05.2023

Շնորհավո՜ր ԵԱՏՄ օրը։

Մայիսի 29-ին ԵԱՏՄ անդամ պետություններն առաջին անգամ նշում են Եվրասիական տնտեսական միության օրը։ 2014 թվականի այս օրը Ղազախստանի Հանրապետությունում ստորագրվել է ԵԱՏՄ մասին պայմանագիրը։

 

«Իր գոյության 9 տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը դարձել է Մեծ Եվրասիայի պետությունների համագործակցության և փոխգործակցության առանցքային հարթակ։ Մենք պատրաստ ենք կարևոր ռազմավարական որոշումներ կայացնել։ Այսօր մեր միավորման առջև հավակնոտ նպատակներ են դրված, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներում ներդրումային գործունեության խթանումը, հաշվարկային համակարգի ստեղծումը, որն իր ցուցանիշներով կգերազանցի SWIFT-ը, ինքնավար թվային արժութային միջավայրի մշակումը։ Համոզված եմ, որ առաջիկա տարիներին ԵԱՏՄ երկրները կկարողանան պահպանել և նույնիսկ բազմապատկել միավորման գործունեության բարձր տեմպերը ինչպես Միության երկրների, այնպես էլ ողջ եվրասիական տարածքի պետությունների տնտեսական շահերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի հիման վրա», — ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։

Եվրասիական տնտեսական միության օրվա մասին նախաձեռնությամբ 2022 թվականին հանդես է եկել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։ Այն միաձայն ընդունվել է Եվրասիական «հնգյակի» մյուս չորս երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից։ Ինչպես նշված է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի կարգադրության մեջ, նման օրվա հաստատումը կօգնի ամրապնդել համերաշխությունը և խորացնել համագործակցությունը դաշնակից պետությունների միջև։ Սադիր Ժապարովի առաջարկով ԵԱՏՄ օրը նշվում է ամեն տարի։

  

2023 թվականին Եվրասիական տնտեսական միությունում նախագահող երկիրը Ռուսաստանն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Բիշքեկում անցկացվող Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում, ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարական ուղենիշերի արդիականացումն անվանել է այս միավորման մեջ Ռուսաստանի նախագահության գերակայություններից մեկը։ Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կարևորել է ռազմավարական պլանավորման նոր փաստաթղթերի նախապատրաստումը, որոնք սահմանում են միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հետագա ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական վեկտորները։


Միխայիլ Մյասնիկովիչը ԵԱՏՄ օրվա առթիվ շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ Սադիր Ժապարովին, Ռուսաստանի Դաշնության նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին,

Եվրասիական տնտեսական միության պետությունների կառավարությունների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Ալիխան Սմաիլովին,  Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ Ակիլբեկ Ժապարովին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ, Եվրասիական միջկառավարական խորհրդի նախագահ Միխայիլ Միշուստինին,

Եվրասիական տնտեսական միության երկրների փոխվարչապետեր՝ ՀՀ փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամ Մհեր Գրիգորյանին, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամ Իգոր Պետրիշենկոյին, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամ Սերիկ Ժումանգարինին, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի անդամ Ադիլբեկ Կասիմալիևին, Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նախագահ Ալեքսեյ Օվերչուկին։