Սերբիան Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցել է Եվրասիական տնտեսական միության երկրներից արևածաղկի ձեթի և ճարպ պարունակող արտադրանքի ներմուծման քանակական սահմանափակումների վերացման մասին։ Սահմանափակումների վերացումըն ի պատասխան ԵՏՀ-ի դիմումի նախաձեռնել է Սերբիայի Հանրապետության կառավարության ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչը։
«Հարցը Հանձնաժողովի կողմից քննարկվում էր անցյալ տարվա ապրիլից՝ Միության և Սերբիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման աշխատանքների շրջանակներում։ Մասնավորապես, թեմային անդրադարձել էինք սեպտեմբերին իմ և Նենադ Պոպովիչի հանդիպման ընթացքում», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։
Նա հավելել է, որ սահմանափակումների վերացումը վկայում է կառուցողական փոխգործակցության մասին և ընդգծում կողմերի միջև առևտրատնտեսական համագործակցության դրական զարգացումը։