Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Աֆրիկայի երկրների, այդ մայրցամաքի տարածաշրջանային և ենթատարածաշրջանային միավորումների հետ համագործակցությունը դիտարկում է որպես Միության միջազգային գործունեության կարևոր և առաջնային ուղղություն, որն անհրաժեշտ է ակտիվացնել, առաջին հերթին, գործարար շրջանակների մասնակցությամբ, հայտարարել է ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը «Ռուսաստան-Աֆրիկա» գործարար երկխոսության ընթացքում, որը տեղի է ունեցել հունիսի 16-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
«Մենք ոչ միայն փոխգործակցության հսկայական հնարավորություններ ունենք։ Այսօր բավականին սուր են դրված նաև ընդհանուր խնդիրները, որոնք օբյեկտիվ պայմաններ են ստեղծում, որպեսզի համագործակցությունն ավելի ինտենսիվ, ավելի հագեցած դառնա և մեր տնտեսությունները մերձենան։ Առաջին հերթին, մենք, եթե խոսենք բիզնեսի լեզվով, շատ լավ «վարկային պատմություն» ունենք, – նշել է Սերգեյ Գլազևը, - միգուցե մենք ապրանքաշրջանառության դեռ փոքր ծավալ ունենք, բայց մեր հարաբերությունները որևէ կոնֆլիկտի հետ կապված չեն։ Մենք շատ հեշտությամբ ենք ընդհանուր լեզու գտնում մեր աֆրիկյան գործընկերների հետ, և այդ փոխադարձ վստահությունը այսօր թանկ արժե»:
Նախարարի կարծիքով՝ այս ուղղությամբ կարևորագույն խնդիրներն են տնտեսական կապերի ամրապնդումը և մրցակցային առավելությունների բացահայտման համար պայմանների ստեղծումը։ «Հաշվի առնելով այն փաստը, որ ԵԱՏՄ ասիական և աֆրիկյան գործընկերների հետ միասին գերիշխում է աշխարհում բորսայական ապրանքների արտադրության առումով, այդ տարածաշրջանների մասնակցությամբ բորսայական ընդհանուր տարածքի ստեղծման հանձնաժողովի աշխատանքը կնպաստեր Արևմուտքի երկրների հետ առևտրատնտեսական փոխանակման պայմանների հավասարեցմանը, դրանք կդարձներ ավելի արդար՝ ուղղված միջազգային իրավունքի, ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, արդարության, փոխշահավետության վրա հիմնված նոր աշխարհատնտեսական կացութաձևի ձևավորմանը»,-հայտարարել է ԵՏՀ ներկայացուցիչը:
Սերգեյ Գլազևը նաև նշել է, որ Աֆրիկայից գործընկերների հետ փոխգործակցության որակը լավ կլիներ բարձրացներ ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի հետ ԵԱՏՄ-ի երկխոսության մակարդակին, այդ թվում՝ նոր արժութաֆինանսական և առևտրատնտեսական ճարտարապետության ստեղծման հարցի մշակման մասով: Այս թեման քննարկվել է Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովի (հիպերհղումներ) ընթացքում համապատասխան քննարկումների շրջանակներում։
Տեղեկանք
2021 թվականին Աֆրիկայի երկրների հետ Միության արտաքին առևտրաշրջանառությունն ավելացել է 21,9%-ով (մինչև 18,9 մլրդ դոլար), արտահանումը՝ 24,0%-ով (մինչև 15,4 մլրդ դոլար), ներմուծումը՝ 13,7%-ով (մինչև 3,5 մլրդ դոլար)։
ԵՏՀ-ն Աֆրիկյան միության հետ երկխոսություն է վարում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության միջև տնտեսական համագործակցության ոլորտում 2019 թվականի հոկտեմբերի 24-ի Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
«Ռուսաստան-Աֆրիկա» գործարար երկխոսությանը մասնակցել է նաև ՌԳԱ Աֆրիկայի ինստիտուտի տնօրեն Իրինա Աբրամովան, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Նատալյա Բոչարովան, Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարար Նևին Գամեյան, Զիմբաբվեի արդյունաբերության և առևտրի նախարար Սեկայ Իրենե Նզենզան, Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով Պետական Դումայի կոմիտեի անդամ Նիկոլայ Նովիչկովը, Մալիի լեռնահանքային արդյունաբերության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարար Լամին Սեյդու Տրաորեն, Կենտրոնական Աֆրիկյան պետությունների տնտեսական համայնքի հանձնաժողովի նախագահ Ժիլբերտո դա Պիեդադե Վերիսիմոն, Ալժիրի արդյունաբերության նախարար Ահմեդ Զագդարը, «ՕԽԿ «ՈՒՐԱԼՀԻՄ» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կոնյաևը, ԿԱՀ-ի վարչապետ Ֆելիքս Մոլուան, «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ Ռոման Պանովը, ՌԱԳՄ նախագահ Ալեքսանդր Շոխինը և ուրիշներ։