Նորություններ

26.12.2024

ԵԱՏՄ և երրորդ երկրների միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը կապահովի անխափան բեռնափոխադրումներ

Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում (ՌԴ)՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի հայեցակարգը հիմնարար իրավական հիմքեր է սահմանում միասնական տարանցիկ համակարգի ստեղծման մասին երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առանձին միջազգային պայմանագրեր կնքելու համար։ Օրինակ՝ արդեն իսկ հետաքրքրություն է ցուցաբերում Ուզբեկստանը, որպես շահագրգիռ անձ կարող են հանդես գալ նաև ԱՊՀ այլ կամ ԵԱՏՄ համար Չինաստանի պես կարևոր առևտրային գործընկերներ։

Համաձայնագրի հիմնական նպատակն է ապահովել անխափանությունը, այսինքն՝ շուկայի բոլոր մասնակիցների համար առավել հարմար փոխադրումների լոգիստիկան՝ տարածքների կապվածության բարձրացման և բեռների առաքման համար բիզնեսի վերադիր ծախսերի նվազեցման հաշվին: Խոսքը, ըստ էության, թվային տեխնոլոգիաների ներդրման արդյունքում փոխադրումների արագացման և էժանացման, առաքման ժամանակ սխալների ռիսկի նվազեցման մասին է, ինչը հատկապես կարևոր է վերջնական սպառողի համար։

Դա իրականություն կդառնա էլեկտրոնային փաստաթղթի ձևով միասնական տարանցիկ հայտարարագրի օգտագործման. մաքսատուրքերի, հարկերի վճարման պարտականության կատարման միասնական ապահովման. Միության պետությունների և երրորդ կողմի լիազորված տնտեսական օպերատորներին տրամադրվող առանձին հատուկ պարզեցումների կիրառման հաշվին։ Դրան կօգնի նաև ԵԱՏՄ և երրորդ կողմի մաքսային տարածքներով ապրանքների փոխադրման ամբողջ ճանապարհին դրանց հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառումը։ Կարևոր է նաեւ մաքսային հսկողության իրականացման արդյունքների փոխադարձ ճանաչման դերը։

Փաստաթղթի ընդունումը նպաստում է Միության տարանցիկ ներուժի զարգացմանը, անդրսահմանային մատակարարումների անվտանգության մակարդակի բարձրացմանը և եվրասիական «հնգյակի» երկրների ապրանքաշրջանառության ավելացմանը։

ԵԱՏՄ և երրորդ կողմի (կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը նախապատրաստվել է Ռազմավարություն-2025-ի իրականացման շրջանակներում։