Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման զարգացման հեռանկարները ներկայացրել է ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Սերգեյ Վլադիմիրովը ԱՊՀ անդամ պետությունների միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած «ԱՊՀ երկրներում և ԵԱՏՄ-ում արտաքին առևտրի, մաքսային վարչարարության մեխանիզմների կատարելագործումը» նստաշրջանի ընթացքում։
Սերգեյ Վլադիմիրովը նստաշրջանի մասնակիցներին տեղեկացրել է էլեկտրոնային առևտրի, մաքսային տարանցման միասնական համակարգի զարգացման, այդ թվում՝ նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ, հարցերի մասով Ռազմավարություն-2025-ի իրականացման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքի մասին: Նա մանրամասն լուսաբանել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված աշխատանքը, որոնք ուղղված են մաքսային սահմանով առանձին կատեգորիաների ապրանքների (բեռնարկղերի, ձկնամթերքի, կոնտրեյլերային փոխադրումների և այլն) փոխադրման պարզեցմանը, ինչպես նաև ներկայացրել լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի զարգացման պլանները։
ԵՏՀ մաքսային վարչության ղեկավարը շեշտը դրել է Հռչակագիր-2030-ի իրականացման շրջանակներում մաքսային կարգավորման հետագա կատարելագործման հեռանկարների վրա։
Անդրեվրասիական միջանցքների երթուղիներով անխափան փոխադրումների ստեղծման և ԱՏԳ մասնակիցների վարչական բեռի նվազեցման հարցերին նվիրված կլոր սեղանի շրջանակներում Սերգեյ Վլադիմիրովը պատմել է Միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի (ՄՏՄՀ) ստեղծման և զարգացման, նավիգացիոն կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծման մեխանիզմի մշակման, Տարանցման ընթացքում ապահովման կիրառման առանձնահատկությունների մասին համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Միության և երրորդ երկրների տարածքով ապրանքների փոխադրումների իրականացման համար պայմաններ ստեղծելու հաջորդ քայլի՝ ՄՏՄՀ և երրորդ կողմի մասին համաձայնագրի մասին։
Սերգեյ Վլադիմիրովը տեղեկացրել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում մի շարք կարևոր փոփոխությունների մասին, որոնք ուղղված են Միության մաքսային սահմանով ապրանքների առանձին կատեգորիաների տեղափոխման պարզեցմանը և «փոխադրումների» մասով մի շարք նորմերի կատարելագործմանը։ Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ տվյալ փոփոխությունների իրականացումը կնպաստի տարանցիկ բեռնափոխադրումների ծավալի մեծացմանը, մատակարարումների անվտանգության մակարդակի բարձրացմանը և առևտրում արգելքների նվազացմանը։