Նորություններ

29.11.2024

ԵՏՀ խորհուրդը Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն սերուցքային կարագի ներմուծման կես տարվա սակագնային արտոնություն է տվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետություն առավելագույնը 2 հազ. տոննա ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ առավելագույնը 25 հազ. տոննա ծավալով ներմուծվող սերուցքային կարագը ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին: Նշված մաքսասակագնային կարգավորման միջոցը գործելու է փաստաթղթի ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։

«Միջոցի ներդրումը անհրաժեշտ է ներքին շուկայում գների աճի զսպման և դեֆիցիտի կանխման նպատակով սերուցքային կարագի լրացուցիչ առաջարկ ապահովելու համար։ Մատակարարվող կարագը կարող է օգտագործվել ինչպես սննդամթերքի արտադրության, այնպես էլ մանրածախ առևտրում իրացման համար»,- նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա ընդգծել է, որ որոշումը կարճաժամկետ ժամանակահատվածոըմ թույլ կտան ապահովել պահանջարկի ու առաջարկի հավասարակշռություն՝ չվնասելով այլ կաթնամթերքի արտադրությունը՝ հաշվի առնելով ռեսուրսների սահմանափակ բազան։ Ներմուծվող մատարակարումները կարող են իրականացվել, մասնավորապես, Իրանից և Հնդկաստանից։

Սակագնային արտոնությունը կտրամադրվի Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի կողմից տրված հաստատման առկայության դեպքում:

 Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 10 օր հետո։