Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական ապրանքների (բժշկական նշանակության ապրանքների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությանը, որը նախատեսում է Միության շրջանակներում գրանցման ոչ ենթակա բժշկական ապրանքների ցանկի ընդլայնում (Համաձայնագրի 4-րդ հոդվածի 11-րդ կետ):
Արձանագրությունը մշակվել է Եվրասիական տնտեսական միության երկրների առաջարկներով՝ հաշվի առնելով այս ոլորտում նորմատիվ իրավական ակտերի կիրառման փորձը։
Փաստաթուղթը նախատեսում է, որ գրանցման ենթակա չեն բոլոր այն բժշկական սարքերը, որոնք արտադրվել են բուժառուների անհատական պատվերով բացառապես անձնական օգտագործման համար, կոնկրետ բուժառուի կենսական ցուցումների համաձայն բժշկական օգնություն տրամադրելու համար ներմուծված բժշկական ապրանքները, արտահանման համար արտադրվածները, գրանցված բժշկական ապրանքներից և դեղորայքային պատրաստուկներից անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կազմված և այդ պետության տարածքում շրջանառության համար նախատեսված բուժպարագաների պայուսակները, լրակազմերը, հավաքածուները և դեղատուփերը:
Արձանագրությունը կուղարկվի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման համար։