Նորություններ

15.07.2022 (Обновлено: 20.07.2022 15:11)

ԵՏՀ Խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության խախտումների կանխման՝ Հանձնաժողովի իրավասության հաստատման առանձնահատկությունները

Հուլիսի 15-ին Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայացած նիստին ԵՏՀ Խորհուրդը փոփոխություններ է կատարել Մրցակցության վիճակը գնահատելու մեթոդիկայուն՝ թվային շուկաներում մրցակցության վիճակի վերլուծություն կատարելու առանձնահատկությունների որոշման, ինչպես նաև այդ շուկաներում Հանձնաժողովի լիազորությունների հաստատման մասով:

ԵԱՏՄ-ի իրավունքում կատարված այս փոփոխությունները ռուսական կողմի նախորդ տարվա հոկտեմբերին ներկայացրած նախաձեռնության հետևանք են, որի քննարկման արդյունքում ԵՏՀ Խորհուրդը համապատասխան հանձնարարություն էր տվել: Ռուսական կողմը Խորհրդի ուշադրությունն էր հրավիրել մթերային և աշխարհագրական սահմանների, թվային շուկաներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ծավալի ու բաժնեմասերի որոշման առանձնահատկությունների առկայությանը և թվային անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումների ուսումնասիրության վերաբերյալ ԵՏՀ լիազորությունների հաստատման անհրաժեշտությանը:

«Հնգյակի» երկրների և Հանձնաժողովի փորձագետները քննարկել են թվային և դասական ապրանքային շուկաների վերլուծության մոտեցումները, հակամենաշնորհային կարգավորման եվրասիական և համաշխարհային փորձը և եզրակացրել, որ թվային շուկաների վերլուծությունը էապես չի տարբերվում դասական շուկաների վերլուծության մոտեցումներից: Ինչպես նշել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակալիևը, «յուրաքանչյուր առանձին քեյսում կարող է լինել միայն այդ շուկային բնորոշ իր սեփական սպեցիֆիկան»:

Համաձայն կատարված փոփոխությունների, վերազգային հակամենաշնորհային կարգավորչի իրավասությունը հաստատելու նպատակով անդրսահմանային շուկաների վերլուծությունն այսուհետ կատարվելու է Հանձնաժողովի կողմից՝ դիմումի քննարկման շրջանակներում, հաջորդիվ ուղարկելով եզրակացության նախագիծը ԵԱՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմիններին և ըստ անհրաժեշտության խորհրդատվություններ անցկացնելով: Նախկինում այդ կարգի վերլուծությունը կատարվել է միայն հետաքննության փուլում:

«Ըստ էության, այս ընթացակարգերը թույլ կտան ապահովել մեր իրավասության որոշման թափանցիկությունը պետությունների համար», - փոփոխությունները մեկնաբանել է Արման Շակալիևը:
Կատարված փոփոխություններով մեթոդիկայում նաև ամրագրվել են թվային շուկաների առանձին առանձնահատկություննները՝ անհատույց մատակարարվող ծառայությունները և ցանցային էֆեկտների վերլուծությունը: 

Տեղեկանք

Անհատույց մատակարարվող ծառայությունները լայնորեն օգտագործվում են թվային շուկաներում շուկայական իշխանության հզորացման նպատակով, և շուկայի վերլուծությունում անհրաժեշտ է հաշվի առնել այդ ծառայությունները: Օրինակ՝ ծառայությունների նախատեղադրված անվճար փաթեթով սարքի ձեռքբերում (բրաուզերներ, մարքեթփլեյսեր): Ընդ որում, մրցակիցներն առաջարկում են նույնանման ֆունկցիոնալով սարք, որում համանման հավելվածների համար անհրաժեշտ է վճարել լրացուցիչ գումար: Ստացվում է, որ ծառայությունների անհատույց մատուցումն ազդում է սպառողի ընտրության վրա և պետք է այն հաշվի առնել շուկայի հետազոտության ընթացքում:

Ցանցային էֆեկտն այն ազդեցությունն է, որն ապրանքի որևէ սպառող գործում է այլոց, այդ թվում՝ հնարավոր օգտվողների համար վերջինիս արժեքի նկատմամբ: Շուկայի վերլուծության ընթացքում ցանցային էֆեկտները կարող են ինչպես էապես ազդել շուկայի մթերային և աշխարհագրական սահմանների որոշման վրա, այնպես էլ շուկա մուտք գործելու արգելք հանդիսանալ: Օրինակ, որքան շատ են կոնկրետ սոցիալական ցանցից օգտվողները, այնքան արժեքավոր ու հանրաճանաչ է այն դառնում: