Նորություններ

18.03.2022

ԵՏՀ Խորհուրդը հանձնարարել է մշակել Միությունում գերհամակարգչային ցանցի ստեղծմանն ուղղված միջպետական ծրագիր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել մշակել նոր «Եվրասիական տեղեկատվահաշվողական ենթակառուցվածք» միջպետական ծրագիրը։

Այսօր գերհամակարգչային տեխնոլոգիաները՝ ռազմավարական ոլորտ է, առանց որի տնտեսության հետագա աճը անիրագործելի է։ Գերհամակարգիչը դարձել է գործիք՝ տեխնիկական և տնտեսական արդյունավետ զարգացման համար։ Ընդ որում, աշխարհի առաջատար տնտեսությունները վերջին տասնամյակների ընթացքում իրական մրցավազք են վարում. ով ավելի արագ կհասնի արտադրողականության ավելի բարձր արժեքների և կստանա մրցակցային առավելություն որակի, արագության և հաշվարկների ծավալի մեջ, – ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։ Դրա հետ մեկտեղ, ԵԱՏՄ տարածքում նման քաղաքացիական գերհամակարգչային ենթակառուցվածք չկա»։

Արտակ Քամալյանի խոսքերով, նոր միջպետական ծրագրի նպատակն է ԵԱՏՄ-ի տեղեկատվական հաշվողական ենթակառուցվածքի կառուցումը, որով բոլոր ձեռնարկություններին, գիտական հիմնարկներին, ուսումնական հաստատություններին, պետական գերատեսչություններին, նորարարական զարգացման սուբյեկտներին կտրամադրվի համաշխարհային դասի բարձր արդյունավետության հաշվողական ռեսուրսների լայն հասանելիություն։

Ենթադրվում է մշակել ստեղծվող ենթակառուցվածքի արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաներ, նորարարական տնտեսության բոլոր սուբյեկտներին տրամադրել դրա կիրառման հնարավորությունը, ստեղծել սպառողի համար հարմարավետ միջավայր, ներառյալ գործելու բիզնես մոդելը, նորմատիվային իրավական բազան, ստանդարտները, սերտիֆիկացման համակարգը, ձևավորել փորձագիտական համայնք և կրթական ցանց։

ԵՏՀ փորձագետների կարծիքով, այդ խնդրի կատարումը կօգնի ապահովել ինչպես առանձին մեր երկրների, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության տեխնոլոգիական անկախությունը և մրցունակությունը։

Բացի այդ, տեղեկատվահաշվողական ենթակառուցվածքի ստեղծման միջպետական ծրագրի իրականացումը ազդակ կհաղորդի Միությունում գերհամակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ նոր շուկաների գոյացմանը։