Նորություններ

01.03.2024

ԵՏՀ խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ մրցակցության ոլորտի իրավունքի փոփոխությունների փաթեթ

Մարտի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման վերահսկողության ընթացակարգը կանոնակարգող ակտերում, ինչպիսիք են՝ Հայտերի քննարկման, հետաքննությունների անցկացման, գործերի քննության կարգերը և Տուգանքների վերաբերյալ և մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկաները:

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հայտարարություններն այժմ Հանձնաժողովին կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական միության երկրի ցանկացած պետական լեզվով՝ ռուսերեն պարտադիր թարգմանությամբ։ Նման թարգմանության վավերացման կարգը պարզեցվել է։

Ներառվել է հետաքննությունը դադարեցնելու լրացուցիչ հիմք՝ նույն անձանց նկատմամբ, նույն հիմքով և առարկայի առնչությամբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով Հանձնաժողովի կոլեգիայի ուժի մեջ մտած որոշման առկայությունը:

Բացի այդ, վերջակետ է դրվել վեճում, թե որն է շարունակական խախտումը հայտնաբերելու օրը։ Այդ օրը սահմանվել է հետաքննություն անցկացնելու մասին որոշման ընդունման օրը։ Սա անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելու համար:

Փոփոխություններն առնչվում են նաև Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային՝ անբարեխիղճ մրցակցության նշանները քննարկելիս շուկայի վերլուծության մասով: Այժմ հետաքննության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների կազմի որոշումը կարող է սահմանափակվել միայն դիմողին, խախտողին և նրանց մրցակցային հարաբերությունները պարզելով։