26 մարտի 2024 ԵՏՀ-ն բելոռուսական բիզնեսի հետ քննարկել է պետգնումները և մրցակցությունը ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում Մրցակցության և պետական գնումների խնդրահարույց հարցերը քննարկվել են Հանրային ընդունարանի մասնակիցների կողմից, որը տեղի է ունեցել Բրեստի մարզային գործադիր կոմիտեի հարթակում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ: Նիստը ղեկավարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ «Ձեռնարկատերերի և սպառողների ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ եվրասիական շուկաներում առկա է մրցակցության բարձր մակարդակ։ Մրցակցային տնտեսությունն իր հետ առավելություններ է բերում և փոխարինում է կոշտ պետական կարգավորմանը»,- նշել է Մաքսիմ Երմոլովիչը։ Բելոռուսական բիզնեսի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների պաշտպանության, ապրանքների մակնշման և այլ թեմաների։ Հանրային ընդունարանի շրջանակներում անցկացվել են անհատական խորհրդատվություններ, որոնց ժամանակ ԵՏՀ փորձագետները տետ-ա-տետ պատասխանել են բիզնեսի հարցերին և պարզաբանումներ տվել դրանց լուծման վերաբերյալ: Մաքսիմ Երմոլովիչի խոսքով, բաց երկխոսություն է տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ. «Մենք Հանձնաժողովում հանրային ընդունարանը դիտարկում ենք որպես մրցակցության խախտումների մասին տեղեկատվության աղբյուր։ Գործարարներին մտահոգում են ոչ միայն մրցակցության և պետգնումների հարցերը, այլև ԵՏՀ գործունեության այլ ուղղություններ։ Մենք մեր գործընկերների հետ կպատասխանենք բոլոր հարցերին»։ Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի, Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Բրեստի մարզային գործադիր կոմիտեի, ԵՏՀ պրոֆիլային բլոկերի ներկայացուցիչներ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ: Միջոցառման արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի մրցակցության բլոկի էջի «Հանրային ընդունարան» բաժնում:
Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են ներառվել Հայաստանի ապրանքների մասին 04 մարտի 2024 Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են ներառվել Հայաստանի ապրանքների մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են ներառվել Հայաստանի Հանրապետությունից արդյունաբերական ապրանքների և դրանց արտադրողի մասին։ Ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Պավել Ժուկովսկին, այս իրադարձությունը կարելի է անվանել նշանային, քանի որ այժմ Եվրասիական գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում Միության բոլոր երկրների արդյունաբերական ապրանքների և դրանց արտադրողների մասին։ «Թեև արդեն մոտ 22 հազար նման տեղեկություն կա, մենք դեռ աճելու տեղ ունենք, և սպասում ենք Միության երկրների արտադրողների հերթական հայտերի», — ասել է Պավել Ժուկովսկին: Մարտի 4-ի դրությամբ Եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են պարունակվում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի 21991 ապրանքի և դրանց 148 արտադրողի մասին։  Տեղեկանք Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի ձևավորման և վարման հարցերով ԵՏՀ-ի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինն է։ 
ԵԱՏՄ-ում կատարելագործվում են պետգնումների ոլորտի հաշվետվությունների ձևավորման մոտեցումները 01 մարտի 2024 ԵԱՏՄ-ում կատարելագործվում են պետգնումների ոլորտի հաշվետվությունների ձևավորման մոտեցումները Եվրասիական տնտեսական միության պետությունների պետգնումների ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրեն Ժանար Ադիկովայի նախագահությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել են պետական (համայնքային) գնումների ոլորտի հաշվետվությունների հավաքագրման և ձևավորման արդիական հարցեր, ներառյալ դրանց հավաքագրման և ձևավորման վերաբերյալ մեթոդական հանձնարարականների ընդունման հարցը։ Սկսած 2024 թվականից՝ պայմանավորված ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2-րդ Մեծ արձանագրության վավերացման ավարտով, ԵԱՏՄ անդամ պետություններում պարտադիր է դառնում պետական (համայնքային) գնումների ոլորտի հաշվետվությունների ձևավորումը: 2015-2023 թվականների ընթացքում նման հաշվետվությունների ձևավորումը հանձնարարական բնույթ էր կրում։ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական (համայնքային) գնումներ» ամենամյա ակնարկները (հաշվետվությունների ցուցանիշների վերլուծություն) տեղադրված են։Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պորտալում: Սահմանվել է 25 ցուցանիշ, որոնց թվում են, օրինակ՝ գնումների կատարված ընթացակարգերի, ներկայացված հայտերի և գնումների եղանակների կտրվածքով կնքված պայմանագրերի, այդ թվում՝ էլեկտրոնային պայմանագրերի քանակը, ֆինանսավորման աղբյուրների, գնումների եղանակների, ապրանքների ծագման երկրի, աշխատանքների, ծառայությունների և մատակարարների գրանցման երկրի վերաբերյալ կնքված արժեքը: Առաջին անգամ ներդրվում են հաշվետվությունները ապրանքների, աշխատանքների և ծառայությունների տեսակների և դրանց ծագման երկրի կտրվածքով: Տեղեկանք Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է 2022 թվականի մարտի 31-ին, նախատեսում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի N 25 հավելվածի 29-րդ կետի փոփոխություն, համաձայն որի՝ ԵԱՏՄ անդամ պետություններն ապահովում են գնումների տեղեկատվական բացություն և թափանցիկություն, այդ թվում՝ պետական (համայնքային) գնումների ոլորտում տեղեկատվության (հաշվետվությունների) ձևավորման միջոցով, այդ թվում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցուցանիշների և ձևաչափերի վերաբերյալ։ Հաշվետվությունների ցուցանիշները և ձևաչափերը հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի դեկտեմբերի 29-ի N 179 որոշմամբ (ցուցանիշների ցանկի 27-րդ բաժին, ձևաչափեր F27.01.01 և F27.01.04, F27.02.01 և F27.02.04): Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 3-ի N 26 հանձնարարական:
01 մարտի 2024 ԵՏՀ խորհուրդն ընդունել է ԵԱՏՄ մրցակցության ոլորտի իրավունքի փոփոխությունների փաթեթ Մարտի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում փոփոխություններ են կատարվել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման վերահսկողության ընթացակարգը կանոնակարգող ակտերում, ինչպիսիք են՝ Հայտերի քննարկման, հետաքննությունների անցկացման, գործերի քննության կարգերը և Տուգանքների վերաբերյալ և մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկաները: Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հայտարարություններն այժմ Հանձնաժողովին կարող են ներկայացվել Եվրասիական տնտեսական միության երկրի ցանկացած պետական լեզվով՝ ռուսերեն պարտադիր թարգմանությամբ։ Նման թարգմանության վավերացման կարգը պարզեցվել է։ Ներառվել է հետաքննությունը դադարեցնելու լրացուցիչ հիմք՝ նույն անձանց նկատմամբ, նույն հիմքով և առարկայի առնչությամբ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով Հանձնաժողովի կոլեգիայի ուժի մեջ մտած որոշման առկայությունը: Բացի այդ, վերջակետ է դրվել վեճում, թե որն է շարունակական խախտումը հայտնաբերելու օրը։ Այդ օրը սահմանվել է հետաքննություն անցկացնելու մասին որոշման ընդունման օրը։ Սա անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը հաշվարկելու համար: Փոփոխություններն առնչվում են նաև Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային՝ անբարեխիղճ մրցակցության նշանները քննարկելիս շուկայի վերլուծության մասով: Այժմ հետաքննության շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների կազմի որոշումը կարող է սահմանափակվել միայն դիմողին, խախտողին և նրանց մրցակցային հարաբերությունները պարզելով։