Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության դիմումի հիման վրա ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են ներառվել Հայաստանի Հանրապետությունից արդյունաբերական ապրանքների և դրանց արտադրողի մասին։
Ինչպես նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության փոխտնօրեն Պավել Ժուկովսկին, այս իրադարձությունը կարելի է անվանել նշանային, քանի որ այժմ Եվրասիական գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում Միության բոլոր երկրների արդյունաբերական ապրանքների և դրանց արտադրողների մասին։
«Թեև արդեն մոտ 22 հազար նման տեղեկություն կա, մենք դեռ աճելու տեղ ունենք, և սպասում ենք Միության երկրների արտադրողների հերթական հայտերի», — ասել է Պավել Ժուկովսկին:
Մարտի 4-ի դրությամբ Եվրասիական գրանցամատյանում տեղեկություններ են պարունակվում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի 21991 ապրանքի և դրանց 148 արտադրողի մասին։
Տեղեկանք
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանի ձևավորման և վարման հարցերով ԵՏՀ-ի հետ փոխգործակցության համար լիազորված մարմինն է։