Մրցակցության և պետական գնումների խնդրահարույց հարցերը քննարկվել են Հանրային ընդունարանի մասնակիցների կողմից, որը տեղի է ունեցել Բրեստի մարզային գործադիր կոմիտեի հարթակում՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության աջակցությամբ: Նիստը ղեկավարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։
«Ձեռնարկատերերի և սպառողների ավելի քան 80 տոկոսը կարծում է, որ եվրասիական շուկաներում առկա է մրցակցության բարձր մակարդակ։ Մրցակցային տնտեսությունն իր հետ առավելություններ է բերում և փոխարինում է կոշտ պետական կարգավորմանը»,- նշել է Մաքսիմ Երմոլովիչը։
Բելոռուսական բիզնեսի ներկայացուցիչներն անդրադարձել են նաև տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների պաշտպանության, ապրանքների մակնշման և այլ թեմաների։
Հանրային ընդունարանի շրջանակներում անցկացվել են անհատական խորհրդատվություններ, որոնց ժամանակ ԵՏՀ փորձագետները տետ-ա-տետ պատասխանել են բիզնեսի հարցերին և պարզաբանումներ տվել դրանց լուծման վերաբերյալ:
Մաքսիմ Երմոլովիչի խոսքով, բաց երկխոսություն է տեղի ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ. «Մենք Հանձնաժողովում հանրային ընդունարանը դիտարկում ենք որպես մրցակցության խախտումների մասին տեղեկատվության աղբյուր։ Գործարարներին մտահոգում են ոչ միայն մրցակցության և պետգնումների հարցերը, այլև ԵՏՀ գործունեության այլ ուղղություններ։ Մենք մեր գործընկերների հետ կպատասխանենք բոլոր հարցերին»։
Միջոցառմանը մասնակցել են բիզնեսի, Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Բրեստի մարզային գործադիր կոմիտեի, ԵՏՀ պրոֆիլային բլոկերի ներկայացուցիչներ, Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի պատգամավորներ:
Միջոցառման արդյունքների մասին ամբողջ տեղեկատվությունը կտեղադրվի մրցակցության բլոկի էջի «Հանրային ընդունարան» բաժնում: