Նորություններ

08.06.2022 (Обновлено: 17.06.2022 11:31)

ԵՏՀ օպերատիվ կոմիտեն քննարկել է ղրղզա-ղազախստանյան սահմանին ստեղծված վիճելի իրավիճակը և այլ հարցեր

Ղրղզա-ղազախստանյան պետական սահմանի անցակետերին ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությունում քիմիական արտադրանքի շրջանառության հարցերը և Փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրագործումը քննարկել են տարաձայնությունների և վիճելի իրավիճակների վերացման և ապրանքների փոխադրման ազատության ապահովման հարցերով օպերատիվ կոմիտեի նիստի ընթացքում: Նիստը կայացել է հունիսի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխամասային գրասենյակում՝ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Բիշքեկում մայիսի 26-ից 27-ը Եվրասիական տնտեսական համաժողովի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի անցկացման շրջանակներում ղրղզական կողմը բարձրաձայնել է ղրղզա-ղազախստանյան սահմանի անցակետերին վիճելի իրավիճակների առկայության մասին: Այս առնչությամբ Հանձնաժողովի ներկայացուցիչները՝ մաքսային համագործակցության նախարար Մակսատ Մամիտկանովի նախագահությամբ, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ միասին այցելել են անցակետերը:

Կոմիտեի նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, որոնց քննարկման արդյունքում առաջարկվել է շարունակել աշխատանքը երկկողմ ձևաչափով:

«Առաջին հերթին, անհրաժեշտ է կատարելագործել տեղեկատվական փոխանակումը: Երկրորդ հերթին, կողմերը պետք է քննարկեն սահմանի ուղղությամբ բեռմափոխադրումների ներքին վերահսկողության կազմակերպման հնարավորությունը: Եվ, ի վերջո, անհրաժեշտ է վերակառուցել անցակետերը», - ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը:

Նիստի մասնակիցները նաև քննարկել են ԵԱՏՄ-ում քիմիական արտադրանքի շուկայահանման կարգավորումն ապահովող փաստաթղթերի ընդունման մոտեցումները:

Ներկայումս Ղազախստանը Միության երկրներում կատարված ներպետական համաձայնեցման արդյունքներով լրամշակում է ԵԱՏՄ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունների նախագծով առաջարկվում է հստակեցնել փոքրատոննաժ քիմիական արտադրանքի (որն արտադրվում կամ ներմուծվում է ԵԱՏՄ շուկա տարեկան 1 տոննայից պակաս ծավալով) և քիմիական խառնուրդների պետական գրանցման հարցերը: Որոշվել է, որ լրամշակված փաստաթուղթը մինչև հուլիսի 1-ը կներկայացվի Հանձնաժողովին հետագա քննարկման համար:

Բացի այդ, կողմերը քննարկել են Ղազախստանի տարածքից այլ անդամ պետություններ այն ապրանքների փոխադրման դեպքում հաշվառման համակարգի կիրառման հարցը, որոնց նկատմամբ Ղազախստանը ԵԱՏՄ ՄՄՍ-ի համեմատ ներմուծման մաքսատույթերի ավելի ցածր դրույքաչափեր է կիրառում: Դա պայմանավորված է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության հետ կապված Ղազախստանի պարտաավորություններով: Որոշել է այս թեման ընդգրկել Խորհրդի հունիսի 10-ի նիստի օրակարգում:

Կոմիտեն նաև քննարկել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակարգի փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են ԵԱՏՄ-ում պոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի իրագործման համար: Մասնավորապես, խոսքը հետագծման կիրառման մասին որոշումների ընդունման մակարդակի մասին է:

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին