Նորություններ

08.06.2022

2022 թվականի 1-ին եռամսյակում ԵԱՏՄ բոլոր երկրներում աճել է միջին աշխատավարձը

Միջին ամսական անվանական աշխատավարձը ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում աճել է:

Վերջինիս չափը կազմել է 21 հազ. սոմից Ղրղզստանում (234 ԱՄՆ դոլար) մինչև 60 հազ. ռուբլի՝ Ռուսաստանում (709 ԱՄՆ դոլար):

Ինչպես անվանական, այնպես էլ իրական աշխատավարձի աճի ամենամեծ տեմպերն արձանագրվել են Ղազախստանում (123,7% և 112,7% համապատասխանաբար) և Բելառուսում (117,1% և 104,5%):

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է վիճակագրության վարչության էջի «Աշխատավարձի մասին» բաժնում։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին