Նորություններ

22.03.2022 (Обновлено: 31.03.2022 11:35)

ԵԱՏՄ երկրներին կտրամադրեն էլեկտրամոբիլների ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն մինչև 2023 թվականի վերջը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել սահմանափակ քանակով ԵԱՏՄ երկրների ներմուծվող էլեկտրամոբիլների նկատմամբ տրամադրել սակագնային արտոնություն՝ մաքսատուրքի վճարումից ազատման տեսքով։

Մաքսատուրքերի վճարումից ազատումը տրամադրվում է միայն այն քաղաքացիներին, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրպետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրպետությունում։ Ընդ որում, Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիություն և (կամ) մշտական բնակության վայր ունեցող անձանց էլեկտրամոբիլների տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքների փոխանցում չի թույլատրվում։

«Ինչպես ակնկալվում է, էլեկտրամոբիլների, դրանց արտադրության և լիցքավորման կայանների ցանցի զարգացման պահանջարկի խթանմանն ուղղված այլ միջոցների հետ միասին սակագնային արտոնության համալիր կիրառումը նպաստելու է նման տրանսպորտային միջոցների ավելի լայն տարածման համար հնարավորությունների պատուհանի ստեղծմանը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դրանց թողարկմանը», - նշել է ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Տեղեկանք

Էլեկտրամոբիլների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է մաքսային արժեքի 15%։ ԵՏՀ Խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի № 29 որոշմանը համապատասխան, 2020 թվականի մայիսի 4-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կիրառվել է 0% չափով մաքսատուրք։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին