Նորություններ

15.06.2022 (Обновлено: 28.06.2022 12:00)

ԵԱՏՄ-ում դեղերի շրջանառության կարգավորման ռազմավարական և արտակարգ միջոցները քննարկել են ՊՄՏՀ-2022-ում

Եվրասիական տնտեսական միությունում դեղամիջոցների ընդհանուր շուկայի կարգավորման նորմատիվային բազայի արդիական ասպեկտների, ինչպես նաև դեղերի վերազգային գրանցման ընթացակարգերում նորամուծությունների և Միության շուկա դրանց մուտքի մասին պատմել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն ՊՄՏՀ-2022-ի շրջանակներում կայացած «Արտահանման ներուժ. ԵԱՏՄ-ը և գլոբալ շուկան» Ռուսական դեղագործական համաժողովի նստաշրջանին։

«Կյանքը մեր աշխատանքում մշտապես իր շտկումներն է մտցնում, նոր մարտահրավերներ ներկայացնում: Դրանց պատասխանում ենք համակարգված և կոորդինացված կերպով՝ պահպանելով բնակչության առողջության, դեղորայքային անվտանգության, դեղամիջոցների մատչելիության գերակայությունները», - ասել է Վիկտոր Նազարենկոն։

ԵՏՀ նախարարը մանրամասն պատմել է այն մասին, որ Միության դեղամիջոցների ընդհանուր շուկայի ձևավորման և զարգացման ժամանակ հաշվի են առնվել դեղագործական բիզնեսի բազմաթիվ նախաձեռնություններ:

Ներդրվել է որոշ դեպքերում գրանցման դոսյեների փաստաթղթերի կրճատ կազմի տրամադրման հնարավորությունը, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է Միությունում գրանցման նպատակով GMP ազգային սերտիֆիկատի ներկայացման հնարավորությունը, արդիականացվել են GMP-ի կանոնները՝ ընդլայնելով արտադրությունների վավերացման և ատեստավորման նկատմամբ մոտեցումները։ Դեղերի ընդհանուր շուկայի կարգավորման ևս մեկ կարևոր միտում է հեռավար ընթացակարգերի ներդրումը, ինչը դրական ազդեցություն է ունեցել գրանցման ժամանակ ստուգման և լաբորատոր փորձաքննության ընդհանուր ժամկետների վրա:

Ավարտին ԵՏՀ նախարարը հրավիրել է դեղ արտադրողներին, գիտական և հետազոտական հաստատություններին, մասնագիտական բիզնես-միավորումներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հանձնաժողովի հարթակներում հատուկ խորհրդատվական մարմինների՝ դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ընդհանուր մոտեցումների մշակման հարցերով աշխատանքային խմբերի աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել Հանձնաժողովի ակտերի նախագծերի հանրային և հրապարակային քննարկման ընթացակարգերին, որոնք Հանձնաժողովի կողմից հրապարակվում են Իրավական պորտալում։

ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին