Արդյունաբերական արտադրանք արտադրողների գների ինդեքսը Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի դեկտեմբերին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 117.4%-ով։
2022 թվականի դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ-ում գրանցվել է լեռնահանքային արդյունաբերության ոլորտի արտադրողների գների զգալի աճ (36.5%-ով)։ Ընդ որում, արտադրողների գները մշակող արդյունաբերությունում աճել են 13.5%-ով, «էլեկտրամատակարարում, գազի, գոլորշու մատակարարում և օդային օդորակում» գործունեության տեսակով՝ 7.6%-ով, «ջրամատակարարում, կոյուղու համակարգ, թափոնների հավաքման և բաշխման հսկողություն» գործունեության տեսակով՝ 7%-ով։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Արդյունաբերական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։