Նորություններ

27.09.2023

Գյուղմթերքների արտադրողների գները ԵԱՏՄ-ում տարեսկզբից նվազել են 2.4%-ով

Գյուղմթերքների արտադրողների գները Եվրասիական տնտեսական միությունում 2023 թվականի օգոստոսին 2022 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են 2.4%-ով։ Միաժամանակ բուսաբուծության արտադրանքի գները նվազել են 8%-ով, անասնաբուծության արտադրանքինը՝ աճել 1.3%-ով։

Դեկտեմբերի համեմատ ԵԱՏՄ բոլոր պետություններում գրանցվել է գյուղմթերք արտադրողների գների նվազում՝ Հայաստանում՝ 38.1%-ով, Բելառուսում՝ 9.3%-ով, Ղազախստանում՝ 5.5%-ով, Ղրղզստանում՝ 1.5%-ով, Ռուսաստանում՝ 0.6%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։