Նորություններ

29.05.2023

Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գները ԵԱՏՄ-ում տարեսկզբից նվազել են 0,2%-ով

2023 թվականի ապրիլին Եվրասիական տնտեսական միությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գները 2022 թվականի դեկտեմբերի համեմատ նվազել են 0,2%-ով, իսկ 2022 թվականի ապրիլի համեմատ՝ 5,4%-ով։

Դեկտեմբերի համեմատ գրանցվել է գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գների նվազում Հայաստանում (6,8%-ով) և Ղազախստանում (2,5%-ով)։ Ղրղզստանում գրանցվել է գների աճ (6,1%-ով)։ Բելառուսում գները մնացել են նույն մակարդակի վրա, Ռուսաստանում փոքր-ինչ աճել են (0,1%-ով)։

 

 Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանք արտադրողների գներ» բաժնում։