Նորություններ

28.11.2023

ԵՏՀ կողմից պատրաստված «Եվրասիական տնտեսական ինտեգրում. տեսություն և պրակտիկա» դասագիրքը ճանաչվել է Տարվա տնտեսական գիրք – 2023

«Եվրասիական տնտեսական ինտեգրում. տեսություն և պրակտիկա» ուսումնական ձեռնարկը, որը պատրաստել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակից հեղինակների կոլեկտիվը Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի հետ փոխգործակցությամբ՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարարի, ՌԳԱ ակադեմիկոս Սերգեյ Գլազևի ղեկավարությամբ, դարձել է «Տարվա տնտեսական գիրք – 2023» հասարակական մրցանակի դափնեկիր «Դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ. արդիական տնտեսական օրակարգ» անվանակարգում։

Դասագիրքը, որն անվանել են «Տարվա տնտեսական գիրք – 2023», առաջին և առայժմ միակ ուսումնական ձեռնարկն է, որը մանրամասն նկարագրում է ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական միությունում՝ ժամանակակից աշխարհի առավել առաջադեմ տնտեսական միավորումներից մեկում։ Գրքում ներկայացված են մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի և ԵԱՏՄ-ի ձևավորմանը և շարունակական կատարելագործմանն ուղղված գործունեության արդյունքները։ Ձեռնարկը մանրամասն նկարագրում է ինտեգրման զարգացման բոլոր ֆունկցիոնալ ուղղություններով Միության պետությունների կողմից համաձայնեցված որոշումների մշակման իրավական հիմքերը, ձևաչափերը և պրակտիկան, որոնք սահմանված են ԵԱՏՄ մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարությամբ և ԵԱՏՄ-ում ռազմավարական պլանավորման այլ փաստաթղթերով։

Ձեռնարկի առանձնահատկությունն այն է, որ դրա հիմնական համահեղինակները՝ ակադեմիական տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչների հետ մեկտեղ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներն ու աշխատակիցներն են, որոնք ամենօրյա ռեժիմով անմիջականորեն ներգրավված են այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք նպաստում են տնտեսական ինտեգրման նպատակներին հասնելուն, Միության՝ որպես քաղաքացիների կյանքի մակարդակի և որակի բարձրացման արդյունավետ գործիքներով մրցակցային միավորման զարգանալուն, բիզնեսի գործունեության համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Գրքում համատեղված է ինտեգրման տեսական և մեթոդաբանական հիմքերի և ինտեգրացիոն նախաձեռնությունների և նախագծերի իրականացման պրակտիկայի շարադրանքը:

«Եվրասիական տնտեսական ինտեգրում. տեսություն և պրակտիկա» ուսումնական ձեռնարկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Տեղեկանք

«Տարվա տնտեսական գիրք» մրցանակը հիմնադրվել է Ռուսաստանի ազատ տնտեսական ընկերության կողմից: Դափնեկիրների բացահայտումն ու պարգևատրումը Ռուսաստանի ԱՏԸ-ի և Տնտեսագետների միջազգային միության կողմից տարվա ընթացքում անցկացվող միջոցառումների շարքի գլխավոր իրադարձություններից է։