Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Նախկինում ձևակերպված ապրանքների վերջնական հայտարարագիր ներկայացնելիս մաքսային փաստաթղթերի ստուգման կարգը։
«Կարգը թույլ կտա ստեղծել փաստաթղթերի ու տեղեկությունների ստուգման ընթացքում մաքսային մարմինների և ձեռնարկությունների գործողությունների հստակ ալգորիթմ այն դեպքերի համար, երբ բիզնեսի համար կիրառվում է բացթողումը մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելու պարզեցումը, այսինքն՝ հայտարարագիրը փաստացի ներկայացվում է ապրանքների բացթողումից հետո»,- նշել է ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը։
Նրա խոսքով, այս որոշումը ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգ կիրառելիս թույլ կտա ապահովել միասնական մաքսային կարգավորումը, բարձրացնել կանխատեսելիությունն ու որոշակիությունը։
Բացթողումը մինչև ապրանքների հայտարարագրեր ներկայացնելը կիրառվում է լիազորված տնտեսական օպերատորների կողմից և ապրանքների առանձին կատեգորիաների համար: