Նորություններ

06.05.2024

Հաստատվել է արտադրանքի ցանկը «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» տեխկանոնակարգի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան արտադրանքի ցանկ է հաստատել «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) համար, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցելիս հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։

Ցանկը հաստատվել է առաջին անգամ և ներառում է ամբողջ արտադրանքը, որի վրա տարածվում է տեխկանոնակարգը։

Փաստաթուղթը նախատեսված է՝ Միության մաքսային տարածք ապրանքներ ներմուծելիս տեխնիկական կանոնակարգման միջոցառումների պահպանման նկատմամբ մաքսային մարմինների կողմից վերահսկողություն իրականացնելու համար։

Արտադրանքի ցանկի ընդունումը կնպաստի ԵԱՏՄ մետրոպոլիտենի շարժակազմի վերաբերյալ տեխկանոնակարգի պահանջների իրականացմանը, որը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 2-ից։