Նորություններ

17.02.2023

Հաստատվել է ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ԵՏՀ գործողությունների պլանը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հրամանով հաստատվել է Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ԵՏՀ գործողությունների պլանը, որոնք ներկայացվել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարներին ուղղված ուղերձում:

Գործողությունների պլանով սահմանված է 12 խնդիր, որոնց իրականացման համար Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների հետ համատեղ 2023-2027 թվականներին նախատեսում է իրականացնել շուրջ 80 միջոցառում։ 

Հանձնաժողովը և Միության երկրները, մասնավորապես, նախատեսում են՝

- արդիականացնել Միության համաշխարհային և տարածաշրջանային դիրքավորման թիրախային կողմնորոշիչները ԵԱՏՄ միջազգային գործունեության 2024 թվականի հիմնական ուղղությունների ձևավորման աշխատանքների շրջանակներում.

- առաջարկներ նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության համար տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակներով առաջադեմ գիտատեխնոլոգիական լուծումների մշակման և ներդրման գործում համագործակցության զարգացման վերաբերյալ.

- մշակել երկարաժամկետ պլանավորման նոր փաստաթղթերի նախապատրաստման հարցը, որոնք կորոշեն ինտեգրացիոն փոխգործակցության հիմնական ուղենիշները մինչև 2030 և 2045 թվականներն ընկած ժամանակահատվածի համար.

- ապահովել երկարաժամկետ ժամանակահատվածի համար Եվրասիական տնտեսական միության գիտատեխնիկական զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը.

- մշակել համատեղ լայնածավալ բարձր տեխնոլոգիական նախագծերի ցանկը, որոնք կարող են դառնալ եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ.

- ապահովել մինչև 2027 թվականը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման նպատակային ծրագրի իրականացումը.

- առաջարկներ նախապատրաստել պարենային անվտանգության ամրապնդման և գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված միջոցների լայն համալիրի վերաբերյալ.

- մշակել Եվրասիական վարկանիշային գործակալության ստեղծման հնարավորության հարցը.

- նախապատրաստել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականների միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզ»).

- համագործակցության մասին ստորագրված փաստաթղթերի հիման վրա ապահովել համակարգված երկխոսության կառուցում արտաքին գործընկերների հետ, ինչպիսիք են ՇՀԿ, ԱՍԵԱՆ, ԱՊՀ, ՄԵԿՐՈՍՈՒՐ և այլ տարածաշրջանային տնտեսական միավորումներ:

Բացի այդ, նախատեսված է այլ միջոցառումների լայն շրջանակ։

Հանձնաժողովի Կոլեգիան կանոնավոր կարգով ապահովելու է գործողությունների պլանի իրականացման մշտադիտարկում: